• Արեգ Նազարյան «Ձեռքեր»

    146 views 1 year ago
    Արեգ Նազարյան «Ձեռքեր»
    Areg Nazaryan "Hands"

    Այս տանիքի համար
    Գնա ու բեր ձեռքեր,
    Մեր տանիքի համար
    Պետք են տարբեր ձեռքեր:

    Պետք են ձեռքեր ամուր,
    Պետք են ձեռքեր կրակ,
    Պետք են ձեռքեր տխուր,
    Պետք են ձեռքեր բարակ:

    Կոտրած ձեռքեր են պետք
    Գիժ երգահանի,
    Կորած ձեռքեր են պետք
    Թափառականի:

    Մեկ էլ մանկան ձեռքեր՝
    Նամակի պես թեթև,
    Որը գրված չէ դեռ,
    Բայց՝ ուղարկված արդեն:

    Նաև ունենք կարիք
    Սև, վարդագույն, սպիտակ,
    Դեղին, չալպուտուրիկ
    Մենք ձեռքերի շիտակ։

    Միայն մի բեր, պետք չի,
    Ծոցի մեջ քար պահած,
    Կամ հետևում մեջքի
    Մատնող մատներ խաչ-փաչ։

    Թող տանիքից ծորա,
    Ջրհորդանով հոսե
    Նախանձ ու թշնամանք՝
    Դեպի անտակ փոսեր:

    Որպես ամուր սյուներ
    Մեր տանիքին այսօր
    Ձեռքեր են պետք տարբեր,
    Ձեռքերն են պետք բոլոր:
    Ձեռքեր են պետք տարբեր,
    Ձեռքերն են պետք՝ հենց քո:

    www.onlineradio.am Show less
    Read more
  • Uploads Play all

    This item has been hidden
to add this to Watch Later

Add to

Loading playlists...