Loading...

Realpolitik ծրագրի հյուրն է Անդրանիկ Քոչարյանը

3,935 views

Loading...

Loading...

Loading...

Rating is available when the video has been rented.
This feature is not available right now. Please try again later.
Published on Jul 12, 2012

Ռուբեն Հայրապետյանի հետ իմ ընկերությունից օգտվել են այսօրվա ընդդիմության երևելի ղեկավարները

Real Poltik հաղորդման հյուրն է մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող փաստահավաք խմբի նախկին անդամ, ներկայումս «Ժողովրդավարության անվտանգության և զարգացման հայկական կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը:

- Պարոն Քոչարյան, 2008-ից եղել եք համաժողովրդական շարժման, 2008-ի նախագահական ընտրությունների, ընդհանրապես, ՀԱԿ-ի կազմավորման և գործունեության առանցքային ղեկավարներից, և կարծես թե դադարեցրել եք Ձեր անդամակցությունը ՀԱԿ-ին: Ինչպե՞ս եք գնահատում այն անցած ուղին, որ Ձեր գործունեությամբ նշանավորել եք և մասնակցել շարժմանը:

- Նախ ուզում եմ ասել, որ ոչ թե «կարծես սառեցրել» եմ, այլ դա համապատասխանում է իրականությանը: 2011թ. աշնանից ես դուրս եմ եկել ՀԱԿ-ից: Դա ունեցել է իր դրդապատճառները: Սկզբնական շրջանում դադարեցրել եմ Կոնգրեսի գրասենյակի հետ կապը, իսկ այնուհետև նոյեմբերից դադարեցրել եմ կապը ընդհանրապես Կոնգրեսի հետ քաղաքագիտական հայտնի վերլուծությունից հետո: Դրդապատճառները կապված են այլակարծության հետ, իմ ակտիվ հարցազրույցների հետ` տրված տարբեր լրատվամիջոցներին, իսկ ինձ համար ընդունելի չէ, որ ՀԱԿ-ն ունենա իր համար ընդունելի կամ ոչ ընդունելի լրատվամիջոց, և ես շարունակելու եմ հարցազրույց տալ այն լրատվամիջոցներին, ում որ ինքս հարմար եմ համարել, կամ որոնք ցանկացել են ինձանից վերլուծություն ստանալ: Առաջին քայլի հիմնական պատճառը հիմնականում դա է եղել:

Ամբողջությամբ կարդացեք` http://www.1in.am/arm/tvprograms_real...

Loading...

to add this to Watch Later

Add to

Loading playlists...