Loading...

Bogoq mahacac erexai cnohner,10.08.2011

22,584 views

Loading...

Loading...

Loading...

Rating is available when the video has been rented.
This feature is not available right now. Please try again later.
Uploaded on Aug 11, 2011

Մի քանի օր առաջ Երեւանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում մահացավ 1-ամյա Ջանիբեկ Աոաքելյանը։

Ինչպես News.armeniatv.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկների նախնական ախտորոշմամբ՝ երեխան կարճ ժամանակահատվածում տարել է 2 ծանր հիվանդություն՛ թարախային անգինա եւ աղիքային ցուպիկ։

Ըստ նրանց, այդ 2 մանրէների միաժամանակյա առկայությունը երեխայի օրգանզիմում եւ ցածր դիմադրողականության հանգամանքը նպաստել են, որպեսզի հիվանդությունը լրիվ այլ ուղղությամբ զարգանա եւ դառնա մահվան պատճառ։ Երեխայի վիճակը կտրուկ վատացել է, եւ բժիշկներն այլևս չեն կարողացել փրկել նրան։

Սակայն փոքրիկի ծնողներն ու հարազատները չեն հաշտվում այս եզրակացության հետ եւ պնդում են, որ իրենց երեխան մահացել է բժիշկների անտարբերության ու անուշադրության հետեւանքով։ Երեխայի տատի խոսքերով, փոքրիկ Ջանիբեկին բարձր ջերմությունով «շտապօգնությունը» տարել է հիվանդանոց, եւ մոտ 15 րոպե ինքը թերապեւտիկ բաժանմունքում երեխան գրկին սպասել է, բայց ոչ ոք չի մոտեցել իրենց:

Ինչ վերաբերում է բժիշկների անռւշադրությանը, ներկա բժիշկները նշեցին, որ իրենք այցերը կատարել են սահմանված կարգով։ Երեխան մահացել է բժիշկների անտարբերությունից, թե ոչ, կպարզվի մի քանի շաբաթից, երբ պատրաստ կլինեն դիահերձման լաբորատոր արդյունքները։

Երեխայի ծնողները դիմել են նաեւ առողջապահության նախարարություն։

Loading...

When autoplay is enabled, a suggested video will automatically play next.

Up next


to add this to Watch Later

Add to

Loading playlists...