Loading...

Լուսինէ Աւետիսեան-«ԳԵՏԱՓԻՆ...»-քանդակ-պոէզիա

266 views

Loading...

Loading...

Loading...

Rating is available when the video has been rented.
This feature is not available right now. Please try again later.
Published on Jun 5, 2012

Բանաստեղծութեան եւ քանդակի հեղինակ՝ Լուսինէ Աւետիսեան
Պատրաստել է Լուսինէ Աւետիսեանը

ԳԵՏԱՓԻՆ...

Յոյսս թեւեց-անցաւ ուրցի կածաններով.
Ուրցի բոյրը ճօճք էր սարալանջին...
Լուսաբացին սիրտն իմ թեթեւ էր, արեւոտ,
Ինձ մանկացրեց՝ ունկը հեռու կանչին...

Իսկ մամռոտած քարին յուշս տխուր նստեց՝
Պապիս շուրթից լսած տողն իր սրտին...
Գուցէ աղօթքը իմ խոնաւ էր, անարեւ,
Որ մամռոտեց, մնաց այդ քարերին...

Ականջիս էր հասնում կարօտիս կանչն անվերջ,
Ասես հառաչում էր անտառն անքուն...
Միտքն իմ հեռանում էր ու փախչում էր հեւքով
Փախչող շաւիղներով՝ թաքուն ու լուռ...

Ու գետակին հակուող արահետի եզրին
Նոյն տատրակն էր խորհում արտի մասին,
Գետը նոյնն էր՝ դարձեալ իմ մանկութեամբ առլի...
Ու ոչինչ չէր հոսել հին օրերից...

Սի՜րտ իմ, քեզ ո՞վ օրհնեց, որ երազդ տեւէր՝
Աղօթքի պէս վաղուց մեռած աստղի,
Որ դարձերդ բոլոր խորհրդաւոր լինեն...
Անդառնալի ուղով հեռացումի...

© Լուսինէ Աւետիսեան, 1994 թ.

ԳԵՏԱՓԻՆ...

Հույսս թևեց-անցավ ուրցի կածաններով.
Ուրցի բույրը ճոճք էր սարալանջին...
Լուսաբացին սիրտն իմ թեթև էր, արևոտ,
Ինձ մանկացրեց՝ ունկը հեռու կանչին...

Իսկ մամռոտած քարին հուշս տխուր նստեց՝
Պապիս շուրթից լսած տողն իր սրտին...
Գուցե աղոթքը իմ խոնավ էր, անարև,
Որ մամռոտեց, մնաց այդ քարերին...

Ականջիս էր հասնում կարոտիս կանչն անվերջ,
Ասես հառաչում էր անտառն անքուն...
Միտքն իմ հեռանում էր ու փախչում էր հևքով
Փախչող շավիղներով՝ թաքուն ու լուռ...

Ու գետակին հակվող արահետի եզրին
Նույն տատրակն էր խորհում արտի մասին,
Գետը նույնն էր՝ դարձյալ իմ մանկությամբ առլի...
Ու ոչինչ չէր հոսել հին օրերից...

Սի՜րտ իմ, քեզ ո՞վ օրհնեց, որ երազդ տևեր՝
Աղոթքի պես վաղուց մեռած աստղի,
Որ դարձերդ բոլոր խորհրդավոր լինեն...
Անդառնալի ուղով հեռացումի...

© Լուսինե Ավետիսյան, 1994 թ.

Loading...

When autoplay is enabled, a suggested video will automatically play next.

Up next


to add this to Watch Later

Add to

Loading playlists...