Loading...

Նիդերլանդահայերը դատապարտում են Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը

490 views

Loading...

Loading...

Rating is available when the video has been rented.
This feature is not available right now. Please try again later.
Published on Feb 27, 2016

Փետրվարի 26-ի ' այս օրերի համար սովորական ամպամած եղանակը չէր խանգարել հարյուրավոր հայերի ու այլ ազգի ներկայացուցիչների հավաքվել հենց Հաագայի կենտրոնում' Plein հրապարակում, որը բառացի թարգմանությամբ հենց հրապարակ էլ նշանակում է:

Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիան (FAON), ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախումբը համատեղ հերթական անգամ բողոքի ցույց, այնուհետև երթ կատարեցին Հաագայի կենտրոնից մինչև Ադրբեջանի դեսպանություն:

Ձեռնարկը նվիրված էր Սումգաիթում, Բաքվում, Կիրովաբադում ու Ադրբեջանի այլ քաղաքներում ազերի վանդալների իրականացրած ջարդերի արդյունքում զոհված հայ անմեղ բնակիչների հիշատակին: 28-ամյա վաղեմություն ունեցող այս դեպքերից Ադրբեջանի ռազմատենչ ղեկավարությունը այսօր էլ անհրաժեշտ հետևությունների չի հանգել: Հենց այդ մասին էլ իր բացման ելույթում հիշեցրեց Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի պատասխանատու Մասիս Աբրահամյանը, բացատրելով հավաքի բուն նպատակը: Իրավաբան, Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիայի (FAON) «Ապրիլ 24 կոմիտեի» քարտուղար Ինգա Դրոստը ներկաներին տեղեկացրեց, որ Ադրբեջանի ներկայիս վարած վտանգավոր քաղաքականության մասին կառավարության շենքում րոպեներ առաջ է հուշագիր հանձնվել Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Բերտ Կունդերսին:

Այնուհետև բողոքի ցույցի մասնակիցները Ադրբեջանի վայրագությունները հաստատագրող ցուցապաստառներով, Արցախի ու Հայաստանի դրոշներով , նաև Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտող կոչերով երթ են կատարում դեպի Ադրբեջանի դեսպանատուն: Ավելի քան 3 կիլոմետր երկարություն ունեցող այս քայլարշավին հետևում, հաճախ էլ իրենց դրական վերաբերմունքն էին արտահայտում բազմաթիվ տեղացիներ ու քաղաքի հյուրեր, որոշներն էլ հարցուփորձով իրենց համար պարզում էին եղելությունը:
Խորհրդանշական է, որ երթի մասնակիցները մի պահ կանգ առան և լուսանկարվեցին Խաղաղության պալատի շենքի մոտ, որ հիմա արդարադատության միջազգային դատարանի նստավայրն է Հաագայում:
Ոստիկանների անվտանգություն ապահովող խմբի առաջնորդությամբ Երթի մասնակիցները կայանում են հենց Ադրբեջանի դեսպանության դեմ դիմաց: Այստեղ ներկաներն ականատես են լինում իսկական ադրբեջանական զավեշտի: Ըստ երևույթին ադրբեջանական դեսպանության աշխատողները նախօրոք տեղյակ լինելով երթի մասին հասցրել են բառացիորեն "զարդարել" դեսպանության շենքը' հայկական ագրեսիայի ու Խոջալուի մասին համապատասխան գրություններով:

Loading...


to add this to Watch Later

Add to

Loading playlists...