Loading...

Realpolitik ծրագրի հյուրն է Դավիթ Շահնազարյանը

9,034 views

Loading...

Loading...

Loading...

Rating is available when the video has been rented.
This feature is not available right now. Please try again later.
Published on Jul 20, 2012

Դավիթ Շահնազարյան. ՀԱԿ-ը վերակենդանացնում է քոչարյանիզմը

«Առաջին լրատվական»-ի Real Politik հաղորդաշարի հյուրն է 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար, «Համաձայնություն» քաղաքական հետազոտությունների կենտրոնի նախագահ Դավիթ Շահնազարյանը:

Մի միջանկյալ հարց. 2011թ. փետրվարին Դուք ասում էիք, որ Ռոբերտ Քոչարյանը ԲՀԿ միջոցով փորձում է ապակայունացնել իրավիճակը և ՀԱԿ-ն է Հայաստանի քաղաքական կայունության երաշխավորը: Ի՞նչ է փոխվել դրանից հետո. տեղի է ունեցել երկխոսությունը, «քաղաքագիտական վերլուծությունը»:

- Հիմա ինձ են արդեն մեղադրանքներ ներկայացվում, թե ես եմ հիմք դրել երկխոսության նախաձեռնությանը, որ երկխոսությունը սխալ էր, և որ ընդհանրապես այդ երկխոսության ամբողջ պատասխանատվությունը իմ վրա է: Եթե նույնիսկ այսօր ՀԱԿ-ի անդամների կողմից է առաջ քաշվում այդ մեղադրանքը, ապա ես մեծ հպարտությամբ կվերցնեմ իմ վրա այդ պատասխանատվությունը, թեև իմ դերը գերագնահատված է, բայց պատրաստ եմ երկխոսության ամբողջ պատասխանատվությունը ստանձնել: Այո՛, համարեք, որ ես եմ, և եթե ես եմ` ես կարող եմ միայն հպարտանալ դրանով: Ինչ վերաբերում է փետրվարյան ձեր նշած` իմ հայտարարությանն այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը ԲՀԿ միջոցով փորձում է ապակայունացնել իրավիճակը, դա է հիմք ծառայել երկխոսության համար, ապա դրանով նույնպես ես կարող եմ հպարտանալ, որովհետև ստացվում է, որ ինձ հաջողվել է կանխել այն, ինչ պատրաստվում էր 2008-ի փետրվարից: Ի դեպ, այդ մեղադրանքը հնչեցնողները քոչարյանական շրջանակներն էին: Եթե նրանց թվում է, թե վատ եմ պատկերացնում ինչ ծրագրեր էին իրականացվում այն ժամանակ, ապա ասեմ, որ ես տեղյակ եմ, թե ինչ էր կատարվում: Այո՛, քոչարյանական բոլոր ուժերը ուղղակի հղիացած էին երկխոսության հեռանկարից: Այո՛, երկխոսությունը լուրջ քայլ էր, բայց բանակցային ոչ ճիշտ քաղաքականություն իրականացվեց ՀԱԿ-ի կողմից երկխոսության ընթացքում:

Ամբողջությամբ կարդացեք`http://www.1in.am/arm/tvprograms_real...

Loading...

When autoplay is enabled, a suggested video will automatically play next.

Up next


to add this to Watch Later

Add to

Loading playlists...