Loading...

«Մովսես Գորգիսյանի Ելույթներից 2»

2,029 views

Loading...

Loading...

Rating is available when the video has been rented.
This feature is not available right now. Please try again later.
Published on Mar 14, 2012

Մովսես Գորգիսեան - Movses Gorgisyan - Мовсес Горгисян

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ

Հայաստանի Հանրապետության Ազգային Հերոս Մովսես Գորգիսյանը ծնվել է 1961թ. դեկտեմբերի 3-ին, Երևանում:1979թ. փետրվարի 18-ին Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ որդեգրվեց Հայաստանի պետականության վերականգնման, հայրենիքի անկախացման ազգային ազատագրական պայքարին ու դարձավ ընդհատակյա Ազգային Միացյալ Կուսակցության (ԱՄԿ) երդվյալ անդամ:1980թ. ընդունվել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը: Բնածին տաղանդը և արվեստագետի իր կոչումը նրան խոստումնալից ապագա էին կանխորոշում: 1982թ. ամուսնացավ իր համակուրսեցի Ռուզաննայի հետ, ով դարձավ նրա հավատարիմ ընկերն ու գաղափարակիցը: Ու ծնվեց նրանց դուստրը` Գոհարը: 1984թ. Համո Բեկնազարյանի անվան "Հայֆիլմ" կինոստուդիայում նկարահանված "Ոսկին և հողը" գեղարվեստական ֆիլմում խաղաց Սանթուրի դերը (կինոռեժիսոր Արման Մանարյան) :1986-87թթ. Գորիսի դրամատիկական թատրոնում խաղաց մի շարք ներկայացումներում, բեմադրեց Արամ-Աշոտ Պապայանի ՙԳնա մեռի, արի սիրեմ՚ պիեսը: 1987թ. ԱՄԿ 5 նվիրյալների հետ հիմնեցին Ազգային Ինքնորոշում Միավորումը (ԱԻՄ), որն անցավ բացահայտ քաղաքական պայքարի` հանուն անկախության, հանուն Հայաստանի պետականության վերականգնման: 1988-90թթ. խմբագրել և հրատարակել է "Հրապարակայնություն", այնուհետև` "Հայրենիք" քաղաքական ամսագրերը, հայ ազատամարտին նվիրված մի շարք գրքույկներ:
Ի պաշտպանություն ձերբակալված Ղարաբաղ կոմիտեի և արտաքսված Պարույր Հայրիկյանի, Գորգիսյանը հրատարակեց "Մեղադրվում են" և "Ազատության ասպետը" ժողովածուները: Բացահայտ և անզիջում քաղաքական գործունեության համար մշտապես հետապնդվել է և 6 անգամ ձերբակալվել:1988թ. մայիսի 28-ին` Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման տարեդարձին, Խորհրդային Հայաստանի 70-ամյա զնդանից դուրս բերվեց մեր պետականությունը խորհրդանշող Եռագույնը: Դրոշը ծածանեց Նա, ով իր կյանքի ոգեղեն մղումով անբեկանելի դարձրեց մեր սրբազան նպատակը` ազատությունը: Պետության կարևորագույն կառույցի` Ազգային Բանակի ստեղծման անհրաժեշտության գիտակցումով, իր գաղափարակից ընկերների հետ ԱԻՄ-ի կառույցում կազմավորեց "Անկախության բանակ" ռազմաքաղաքական միավորումը: Ազգային ազատագրական պայքարի զարթոնք, անկախության վերականգման ու ինքնիշխանության կերտման անդադար պայքար, պատերազմի հաղթական ելքը կռվելու վճռական կեցվածք. սա է 1979-90թթ. Մովսես Գորգիսյանի տասնամյա պայքարի նկարագիրը, հախուռն ու նպատակասլաց կյանքն ու գործունեությունը: Ցավոք, 1990թ. հունվարի 19-ին, Մովսես Գորգիսյան հերոսը ընկավ Երասխավանում:

Ազգային ինքնորոշում միավորումը (ԱԻՄ) հիմնել է Պարույր Հայրիկյանը 1987 թվականի սեպտեմբերին: Այն Խորհրդային Միության տարածքում բացահայտ գործող առաջին ազգային-քաղաքական-ժողովրդավարական կազմակերպությունն էր: ԱԻՄ-ը հրատարակում էր «Անկախություն» շաբաթաթերթը, որը Խ.Մ. տարածքում առաջին այլընտրանքային քաղաքական պարբերականն էր:

Loading...

When autoplay is enabled, a suggested video will automatically play next.

Up next


to add this to Watch Later

Add to

Loading playlists...