Loading...

"Մարդու գլուխը կերան". ընկերները՝ Արթուր Սարգսյանի մասին

13,775 views

Loading...

Loading...

Loading...

Rating is available when the video has been rented.
This feature is not available right now. Please try again later.
Published on Mar 18, 2017

Հաց, մոմ, մեխակներ եւ հաց բերող Արթուր Սարգսյանի նկարը կարելի է տեսնել Վերնիսաժում:

Նրա 30 տարվա ընկերը՝ Սամվել Թադեւոսյանը, այս ամենը դրել է իր տաղավարում՝ վաճառվող գործերի կողքին: Նա ընկերոջը նկարագրելիս հազիվ է արցունքները զսպում: «Եթե իր հետ շփվեիք, ձեր մտքով երեւի չէր անցնի, որ նման քայլ կարող է անել: Ինքը գործ անող մարդ էր, ոչ թե ասող: Ինքը կարող էր ոչ մի բան չասեր, բայց աներ: Եւ ՊՊԾ գունդը մտնելն էր իմ համար անհայտ, թե ոնց է մտել: Թեկուզ 30 տարվա ընկեր է եղել եւ հացադուլ անելը, ինչի պետք է աներ հացադուլ, վերջը իրենից եւ իր կաշվից դուրս եկավ հացադուլը»:

Ընկերը հիվանդանոցում գտնվելու ընթացքում է տեսել Արթուր Սարգսյանին: Նշում է, թեեւ 23-24 կգ նիհարել էր, գույնը գցած էր, բայց ժպտերես: Ընկերոջը պատմել է, որ եթե երկու օր էլ իրեն բաց չթողեին, հացադուլին զուգահեռ նաեւ ջրադուլ էր հայտարարելու: Հաց բերողը պատմել էր նաեւ , որ հացադուլի մեջ գտնվելու ընթացքում իր մոտ բերել եւ ախորժելի ուտելիքներ են կերել:

«Մարդու գլուխը կերան, մեղքը իրենց վիզը»,- ասում է ընկերը եւ հույս հայտնում, որ Հաց բերողը պատմության մեջ կմնա այնպիսի մարդ, ով ծանր առողջական վիճակում հաց է հասցրել սոված մարդկանց:

Loading...

Advertisement

to add this to Watch Later

Add to

Loading playlists...