Loading...

Եկել էին փողը ստանալու

4,068 views

Loading...

Loading...

Loading...

Rating is available when the video has been rented.
This feature is not available right now. Please try again later.
Published on May 9, 2012

Երեւանից Էջմիածին տանող մայրուղու վրա այսօր մի քանի տասնյակ կին էին հավաքվել։ Նրանք թիվ 19 ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածու Հակոբ Հակոբյանին պատկանող հյուրանոց-խաղատան դիմաց նրան էին սպասում ։

« Աշխատանքի դիմաց փող են, չէ՞, տալիս։ Բոլոր շտաբները տալիս են։ Հիմա մեր աշխատավարձն ենք պահանջում, ուրիշ ոչ մի բան»,- ասացին նրանք։

Կանայք, որոնք խնդրեցին չլուսնկարահանել իրենց, պատմեցին, որ առաջին անգամը չէ, որ ընտրությունների ընթացքում օգնում են Հակոբ Հակոբյանին եւ դրա դիմաց վարձատրություն էին ակնկալում:

«Ասեց՝ ընտրություններից հետո կտամ։ Էս երկու օրն էլ պարտատերերը նեղում էին։ Ասեցին գանք, տեսնենք՝ ի վիճակի՞ է էսօր տալու, թե չէ։ Էսօր չտա, տաս օր հետո կտա, ոչ մի պրոբլեմ չկա, մենք խնդիր չունենք պարոն Հակոբյանի հետ, մենք նրան շատ հարգում ենք, որովհետեւ նա հոյակապ մարդ ա»,-ասաց մեկ այլ կին։

Ի դեպ, հյուրանոցի մոտ էին գտնվում նաեւ Հակոբ Հակոբյանի մի քանի մերձավորներ, որոնք վստահեցրին, թե Հակոբյանը որեւէ մեկին աջակցության դիմաց գումար չի խոստացել։ «Ընտրություններից առաջ վստահված անձանց խոստացել ենք, որ տեղամասերում մեր ձեռք բերած տեսանկարահանող սարքերն ընտրություններից հետո իրենց ենք նվիրելու։ 400-600 դոլարանոց տեսախցիկներ են, ոնց խոստացել ենք, այնպես էլ արել ենք։ Միայն մի քանի տեսախցիկ դեռ չենք տվել, որովհետեւ մեջից դեռ ինֆորմացիա պետք է հանենք», - ասացին նրանք։

«Ա1+»-ին հաջողվեց հեռախոսով կապ հաստատել Հակոբ Հակոբյանի հետ եւ նրանից դեպքի հետ կապված որոշակի պարզաբանումներ ստանալ։


«Ես այսօր առավոտվանից շտաբում եմ եղել, ինձ ոչ ոք նման հարցով չի դիմել։ Վարձատրություն կոնկրետ, որպես այդպիսին չկա, ի՞նչ վարձատրության մասին է խոսքը։ Հիմա մարդիկ ընտրությունների ժամանակ օգնել են, գուցե սպասում են՝ ինչ-որ մի բան ասենք իրենց, ինչ-որ մի բանով օգնենք։ Ցանկացած մարդ ցանկացած ժամանակ կարող է գալ, ես չեմ բացակայում, մայիսի յոթից անընդհատ էստեղ եմ եղել, որպեսզի էդ մարդիկ գան, արհամարհված չզգան»,- ասաց պատգամավոր չընտրված թեկնածուն։Նա կասկած հայտնեց, որ այսօրվա փող պահանջող կանայք «պրվոկացիայի համար» ուղարկվել են «ինչ-որ մեկի» կողմից։

Հակոբ Հակոբյանը տեղեկացրեց նաեւ, որ մինչեւ ընտրությունները եւ ընտրությունների օրը բազմիցս ահազանգել է մրցակից թեկնածուի օգտին ընտրակաշառք բաժանելու դեպքերի մասին։
«Դեռ մայիսի հինգին հայտարարություն եմ տվել, նշել գումար բաժանողների անունները, 14 մարդու անուն եմ տվել, հայտնել եմ բաժանվող գումարի չափը, շտաբերի տեղերը, ասել եմ՝ հենց հիմա գնացեք, տեսեք, թե մարդկանց անձնագրերը ոնց են հավաքում։ Բայց իրավապահ մարմինները ոչ մի ընթացք չեն տվել», - նշեց նա։

Պատգամավորի նախկին թեկնածուն տեղեկացրեց նաեւ, որ տիրապետում է ընտրախախտումների մասին պատմող տեսանյութերի, որոնք կհրապարակի մոտ ժամանակներս։

Հիշեցնենք, որ թիվ 19 ընտրատարածքում ՀՀԿ անդամ Հակոբ Հակոբյանի հետ ընտրապայքարում հաղթել է մեկ այլ հանրապետական՝ գեներալ Սեյրան Սարոյանը։

Loading...

Advertisement

to add this to Watch Later

Add to

Loading playlists...