Loading...

Լեւոն Աբրահամեան. «Հայաստանը եւ հայերը Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ»

556 views

Loading...

Loading...

Rating is available when the video has been rented.
This feature is not available right now. Please try again later.
Published on Jul 25, 2013

Հայաստանի ամերիկեան համալսարանի Հայ մատենագրութեան թուանշային գրադարանը ներկայացնում է՝

ԼԵՒՈՆ ԱԲՐԱՀԱՄԵԱՆԻ. «Հայաստանը եւ հայերը Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ» զեկուցումը։

Յունիսի 28, ժամը 19:30։
Բաղրամեան պող. 40, ՀԱՀ, ՓԱ մասնաշէնք 1-ին յարկ, Ալեք Մանուկեան սրահ։

Տեսանիւթը՝ «Ուտոպիանա»-յի։

Ուրուագծուելու է մի տարօրինակ զուգադիպութիւն, որը նոյնիսկ օրինաչափութիւն կարելի է համարել. հայերը կարծես թէ միշտ յայտնւում են Արեւելքի եւ Արեւմուտքի սահմանագծում, ուր էլ այն տեղաշարժուի պատմութեան ընթացքում:
Այս երեւոյթը ներկայացուելու է Կիլիկիայի հայկական թագաւորութեան, Կովկասի չերքէզահայերի, Պարսկաստանի Նոր Ջուղայի, Հնդկաստանի հայերի օրինակներով:
Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ գտնուելու «ձգտումն» առնչւում է նաեւ հայ սփիւռքի կազմաւորման գործընթացներին եւ կարող է օգտագործուել գոյապահպան նոր ռազմավարութիւններ ձեւաւորելու համար, յատկապէս հաշուի առնելով այն հանգամանքը, որ Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ սահմանագիծը, կարծես թէ, պատրաստւում է նոր տեղաշարժի՝ հաւանաբար դարձեալ այնտեղ, ուր հայերն արդեն տեղափոխուել են՝ «կռահելով» այդ տեղաշարժը։

Լեւոն Աբրահամեան

Ծնուել է 1947 թ. Երեւանում:

1970-ին աւարտել է Երեւանի պետ. համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, 1978-ին` Մոսկուայի Ն. Միկլուխո-Մակլայի անուան ազգագրութեան ինստիտուտի ասպիրանտուրան, պաշտպանելով Աւստրալիայի եւ Օվկիանիայի բնիկների մշակոյթին նուիրուած թեկնածուական ատենախօսութիւն:
1978-ից աշխատում է Հայաստանի ԳԱ Հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտում, 2005-ից ղեկավարում է ինստիտուտի արդիականութեան ազգաբանութեան բաժինը:
1990-ից տարբեր ազգագրական դասընթացներ է դասաւանդելԵրեւանի պետ. համալսարանիպատմութեան (հնագիտութեան եւազգագրութեան, մշակութաբանութեան ամբիոններ) եւ աստուածաբանութեան ֆակուլտետներում, ինչպէս նաեւ տարբեր տարիներին ԱՄՆ-ի Պիտսբուրգի, Կոլումբիայի, Կալիֆորնիայի (Բերքլիի եւ Լոս Անջելեսի) համալսարաններում:
2006 թ. ընտրուել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ:

Loading...


to add this to Watch Later

Add to

Loading playlists...