Loading...

Մահապարտներ

326,951 views

Loading...

Loading...

Loading...

Rating is available when the video has been rented.
This feature is not available right now. Please try again later.
Published on Jan 1, 2013

18 հունվարի 1990 -- ԼՂՀ Գերագույն խորհուրդն ընդունեց «ԼՂՀ պետական անկախության մասին» Հռչակագիրը:

18 հունվարի 1990 -- Հայ-ադրբեջանական զինված բախումների սկիզբը: Արարատի շրջանի Երասխ գյուղի մատույցներում հայկական աշխարհազորայինները եռօրյա մարտերում ջախջախիչ հակահարվածով հետ շպրտեցին ադրբեջանական ելուզակներին:

20 հունվարի 1992 - Երկօրյա մարտերից հետո (հուվարի 20-21-ը) Արցախի ինքնապաշտպանական ուժերն ազատագրեցին Ստեփանակերտի ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Կրկժան արվարձանը:

8 մայիսի 1992 - Արցախի ինքնապաշտպանական ուժերի փայլուն օպերացիայի շնորհիվ ադրբեջանական 71-ամյա գերությունից ազատագրվեց Շուշին:

10 մայիսի 1992 -- Ստեղծվեց ՀՀ ԶՈՒ կապի առաջին զորամասը:

18 մայիսի 1992 - Արցախի ինքնապաշտպանական ուժերի հուժկու հարվածով ազատագրվեցին Լաչինի շրջանը (Սյունյաց նահանգի Աղահեճք գավառը, 13-րդ դարից` Քաշաթաղ) և Լաչին քաղաքը (Բերձոր) և բացվեց Մայր Հայաստանի հետ միացնող կապ, ու ճեղքվեց Արցախի շրջափակման մահացու օղակը: Լաչինի ազատագրումը դարձավ Շուշի-Լաչին ռազմավարական օպերացիայի տրամաբանական ավարտը: Այս ճանապարհն ստացավ «Կյանքի ճանապարհ» անվանումը:

Մայիս 1992 - Ավարտվեց ՀՀ ԶՈՒ հակաօդային զորամասերի ձևավորումը: Մայիսի երրորդ կիրակի օրը ՀՀ ԶՈՒ-ում նշվում է որպես ՀՕՊ զորքերի օր:

13 հունիսի 1992 -- Խորհրդա-ադրբեջանական հսկայական միացյալ ուժերը սկսեցին և շատ կարճ ժամկետում իրագործեցին Շահումյանի (հունիսի 13-14-ը) և մասամբ Մարտակերտի շրջանների բռնազավթման գործողությունը: Հունիս 1992 -- Ավարտվեց ՀՀ ԶՈՒ ավիացիոն զարամասի ձևավորումը: 1997 թվականից հունիսի 3-րդ կիրակի օրը ՀՀ ԶՈՒ-ում նշվում է Ավիացիայի օր:

4 հուլիսի 1992 - Նախորդ օրը 3 ուղղություններով հարձակման անցած ադրբեջանական հսկայական ուժերի (նաև մեծաթիվ վարձկաններ ԱՊՀ-ից և Թուրքիայից) ճնշման ներքո հայկական ուժերը կեսգիշերին մոտ թողեցին ԼՂՀ Մարտակերտ քաղաքը: Հետագա օրերին թշնամին գրավեց նաև Թարթառի ողջ ձախափնյա մասը:

5 օգոստոսի 1992 - Ադրբեջանական բանակի կողմից Ստեփանակերտ քաղաքի հրետանային աննախադեպ գնդակոծության հետևանքով սպանվեց և վիրավորվեց 106 խաղաղ բնակիչ:

8 օգոստոսի 1992 -- Հնգօրյա արյունահեղ մարտերից հետո (օգոստոսի 4-8-ը), ընկավ Արծվաշենը:

30 օգոստոսի 1992 -- Ստեղծվեց «Արծիվ-մահապարտներ» գումարտակը, որը վճռորոշ դեր կատարեց Արցախի հյուսիս-արևելյան ճակատում: Նրա գործողությունների շնորհիվ հնարավոր դարձավ բեկում մտցնել ռազմաճակատի այդ հատվածում և կանգնեցնել թշնամու հարձակումը:

7 սեպտեմբերի 1992 - Ավարտվեց ՀՀ ԶՈՒ ինժեներական զորամասի ձևավորումը: 2000 թվականից սեպտեմբերի 7-ը ՀՀ ԶՈՒ-ում նշվում է որպես Ինժեներական զորքերի օր:

http://vardananq.do.am/index/azatamar...

  • Category

  • License

    • Standard YouTube License

Loading...

When autoplay is enabled, a suggested video will automatically play next.

Up next


to add this to Watch Later

Add to

Loading playlists...