Upload

Loading...

Վահե Ավետյանի մահվան արձագանքները

8,865 views

Loading...

Loading...

Loading...

Rating is available when the video has been rented.
This feature is not available right now. Please try again later.
Published on Jul 2, 2012

ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը պետք է հրաժարվի պատգամավորի մանդատից: Մի խումբ մտավորականների կարծիքով այս տեսակետն այլընտրանք չունի։ «Բարոյական և հասարակական նորմատիվային բազայի վրա այստեղ ավելի քան ակնկալելի է հրաժարականը»,-նշում է Լարիսա Ալավերդյանը։

Ռուբեն Հայրապետյանին պատկանող Հարսնաքար ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկվելու հետևանքով ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանությունը մտավորականները մեր հասարակության մեջ համարում են օրինաչափություն: «Ես առանձին չեմ տեսնում այս դեպքը, ընդհանուր իրավիճակից բխած, ընդհանուր իրավիճակին հարազատ երևույթ է»,-ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը։

Տեղի ունեցածի համար հայ մտավորականները մեղադրում են բոլորին, այդ թվում՝ նրանց, ովքեր չեն բացառում, որ նման երեւույթը կարող էր լինել ոչ միայն «Հարսնաքարում»։ Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի համոզմամբ՝ հանցագործը ոչ միայն Ռուբեն Հայրապետյանն է, այլև բոլոր նրանք, ովքեր ասում են, որ նա հանցագործ չէ։

Մտավորականները բոլոր քաղաքացիներին կոչ են անում մոռանալ «Հարսնաքարի» տեղը։ «Սպանդանոց չի կարելի գնալ ճաշելու»,- ասաց Ռուբեն Բաբայանը։

Loading...

Advertisement
When autoplay is enabled, a suggested video will automatically play next.

Up Next


to add this to Watch Later

Add to

Loading playlists...