Loading...

Մայիսի 25-ից հունիսի 3-ը` «Զգուշացի'ր, երեխաներ են» ակցիա

188 views

Loading...

Loading...

Loading...

Rating is available when the video has been rented.
This feature is not available right now. Please try again later.
Published on May 23, 2012

ՀՀ ճանապարհային ոստիկանության Ճանապարհապարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ մայիսի 25 --ին հանրապետությունում կայանալիք Վերջին զանգի միջացառումների հետ կապված ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հանձնարարել է մայիսի 25-ից հունիսի 3-ը ուժեղացնել վերահսկողությունը ավտոճանապարհներին` «Զգուշացե'ք, երեխաներ են» խորագրի ներքո:

«Այդ օր ոչ արտոնյալ ծնողներ, ոչ էլ արտոնյալ երեխաներ չեն լինելու: Թող նեղանան մեզանից մեր բարեկամները, ղեկավարները, քան այդ օրը իրենց ուրախությունը տխրության փոխվի: Որևէ մեկը ապահովագրված չէ ՃՏՊ-ից: Ծնողներին կոչ եմ անում ղեկը չհանձնել երեխաներին, երեխաներին էլ` պահպանել երթևեկության կանոնները, կոչ եմ անում վարորդներին դպրոցների մոտ հատկապես լինել առավել ուշադիր և երեխաներ տեսնելուց կանգնել և զիջել երեխաներին»,-ասաց Նորիկ Սարգսյանը:

Նրա խոսքով, 2011թ.-ին, կապված նրա հետ, որ շրջանավարտներ չեն եղել, վերոնշյալ տասնօրյակը որևէ ձևով չի առանձնացել, անցել է հանգիստ պայմաններում, գրանցվել է 60 ՃՏՊ, 7 զոհ, 84 վիրավոր, և որևէ երեխա չի տուժել, իսկ 2010 թ. այդ օրերին գրանցվել է մանկական 5 ՃՏՊ, 1 զոհ, 4 վիրավոր:

Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանի խոսքով, իրենց գործողություններն այդ օրը լինելու են բավականին խիստ, իսկ վերջին զանգի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են:

«Արդեն 10 օր է, մեր աշխատակիցները գնում են տարբեր դպրոցներ, հանդիպում տնօրեննների, երեխաների, մանկավարժների հետ, զգուշացվում է, որ ոգելիք խմիչքները արգելվեն, հանդիպում ենք նաև ծնողների հետ: Անձամբ ես հանդիպումներ եմ ունենում նաև մարզերում: Այս տարի առավել մեծ ուշադրություն է դարձվելու նաև Վերջին դաս միջոցառմանը»,-ասաց նա:

Comments are disabled for this video.

to add this to Watch Later

Add to

Loading playlists...