Loading...

Ո՞վ է մեղավոր

595 views

Loading...

Loading...

Loading...

Rating is available when the video has been rented.
This feature is not available right now. Please try again later.
Published on Sep 14, 2012

Հանրապետական կուսակցությունը պետք է պատասխան տա մայիսի 4-ի նախընտրական հանրահավաքի ժամանակ պայթած փուչիկների առաջացրած հետեւանքների համար,-այս համոզմանն են Ա1+-ի հարցախույզի մասնակիցները

«Ճիշտ կլինի, որ կազմակերպիչներն էլ պատասխան տան»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Հարցման մասնակիցենրից համոզված է, որ Փուչիկների գործով դատապարտում են մեկ հոգուն միայն այն պատճառով, որ չեն կարող մի ամբողջ կուսակցության պատասխանատվության կանչել.«Պետք է պատժվի նա, ով որ պատասխանատու էր ամբողջ միջոցառումն անցկացնելու համար»

Նկատի ունենալով, որ այսօր դատարանում փուչիկների գործով մեկ մեղադրյալ կա՝ Սերոբ Բոզոյանը, հանրապետական պատգամավոր Գալուստ Սահակյանն ասում է` ովքեր որ ձեւավորել են փուչիկները, նրանք էլ պատասխան են տալիս

«Այսինքն, եթե հիմա ես խանութից ձեզ համազգեստ առնեմ դուք հագնեք, ալերգիա ստանաք, նշանակում է, ես եմ մեղավո՞ր, թե՞ արտադրողը»,- հայտարարեց նա։

Գալուստ Սահակյանը չի կարծում, թե հանրահավաքի կազմակերպիչները պետք է համոզվեին, որ փուչիկները վտանգավոր չեն, հանրապետականը ստուգող չէ. «Դա առուծախ է, վաճառք է, էդ վաճառվող ապրանք է, որը գնվել է»;

Հետեւաբար, ըստ պատգամավորի, պատասխան է տալիս ոչ թե հանրապետականը, այլ` Բոզոյանը;

Մհեր Արշակյան
Հովսեփ Հովսեփյան
Այբ-Ֆե

Loading...

to add this to Watch Later

Add to

Loading playlists...