<?xml version="1.0" encoding="utf-8" ?><transcript><text start="0.165" dur="3.089">Ամենաիմաստուն մարդը, որին երբևէ հանդիպել եմ իմ կյանքում,</text><text start="3.26" dur="2.74">երրորդ դասարանից դուրս մնացած մեկն է եղել։</text><text start="6.12" dur="2.091">&amp;quot;Ամենաիմաստուն&amp;quot;-ը և &amp;quot;դուրս մնացած&amp;quot;-ը նույն նախադասության մեջ</text><text start="8.211" dur="1.455">բավականին պարադոկսալ է</text><text start="9.666" dur="1.131">&amp;quot;վիթխարի ​​ծովախեցգետն&amp;quot;-ի նման:</text><text start="10.797" dur="2.264">(հանդիսատեսը ծիծաղում է)</text><text start="13.061" dur="0.835">Ըհը:</text><text start="13.896" dur="2.073">(հանդիսատեսը ծիծաղում է)</text><text start="15.969" dur="1.316">&amp;quot;Զվարճալի վազք&amp;quot;-ի նման:</text><text start="17.285" dur="1.187">Դրա մեջ ոչ մի զվարճալի բան չկա:</text><text start="18.472" dur="2.173">(հանդիսատեսը ծիծաղում է)</text><text start="20.645" dur="3.365">&amp;quot;Մայկրոսոֆթը աշխատում է&amp;quot;-ի նման, դուք ինձ չլսեցիք:</text><text start="24.01" dur="1.759">(հանդիսատեսը ծիծաղում է)</text><text start="25.769" dur="1.978">Ես ասում էի, որ քանթրի երաժշտությունը դուրս գալիս է,</text><text start="27.747" dur="1.876">բայց այնքան երկար եմ ապրում Տեխասում,</text><text start="29.623" dur="1.622">որ հիմա արդեն սիրում եմ քանթրի երաժշտությունը:</text><text start="31.245" dur="1.4">(հանդիսատեսը քաջալերում է)</text><text start="32.645" dur="1.225">Այո՛։</text><text start="33.87" dur="3.592">Ես որսի եմ գնում, ձկնորսության, կովբոյի կոշիկներ ունեմ
 և կովբոյ․․․</text><text start="37.462" dur="1.498">Լսե՛ք, ես սև վիզ ունեցող կարմրավիզ եմ։</text><text start="38.96" dur="2.221">Հասկանու՞մ եք՝ ինչ եմ ասում ձեզ:</text><text start="41.181" dur="1.608">(հանդիսատեսը ծիծաղում է)</text><text start="42.789" dur="3.477">Այլևս պարադոկսալ չէ ինձ համար
ասել քանթրի երաժշտություն:</text><text start="46.266" dur="1.808">Եվ պարադոկսալ չէ ինձ համար
ասել</text><text start="48.074" dur="2.362">երրորդ դասարան ու դուրս մնացած:</text><text start="50.436" dur="0.963">Այդ երրորդ դասարանից դուրս մնացածը՝</text><text start="51.399" dur="1.905">կյանքումս երբևէ հանդիպած ամենաիմաստուն մարդը,</text><text start="53.304" dur="4.174">ով ինձ սովորեցրեց համակցել
գիտելիքն ու իմաստությունը</text><text start="57.478" dur="1.532">ազդեցություն թողնելու համար,</text><text start="59.01" dur="1.451">իմ հայրն էր:</text><text start="60.461" dur="1.167">Սովորական խոհարար:</text><text start="62.511" dur="2.463">Կյանքումս երբևէ հանդիպած ամենաիմաստուն մարդը։</text><text start="64.974" dur="1.597">Պարզապես սովորական խոհարար:</text><text start="66.571" dur="1.151">Թողեց դպրոցը երրորդ դասարանում,</text><text start="67.722" dur="1.267">որ օգնի ընտանիքին ագարակում։</text><text start="68.989" dur="1.461">Բայց դպրոցից հեռանալը պատճառ չէր</text><text start="70.45" dur="2.309">կրթությունը դադարեցնելու:</text><text start="72.759" dur="0.903">Մարկ Տվենը մի անգամ ասել է․</text><text start="73.662" dur="0.96">«Ես երբեք թույլ չեմ տվել իմ ուսուցումը</text><text start="74.622" dur="2.328">կրթությանս խանգարի»:</text><text start="76.95" dur="1.49">Հայրս ինքնուրույն սովորեց կարդալ,</text><text start="78.44" dur="1.48">սովորեց գրել:</text><text start="79.92" dur="2.136">Որոշեց, երբ սևամորթներին խտրականացնում էին,</text><text start="82.056" dur="3.208">երբ Ամերիկան քաղաքացիական պատերազմն իր վերջին ճիչն ​​էր հանում,</text><text start="85.264" dur="3.039">իմ հայրը որոշեց, որ պետք է ոտքի կանգնի ու ցույց տա իր մարդ լինելը․</text><text start="88.303" dur="1.703">ոչ թե սև մարդ,</text><text start="90.006" dur="2.06">ոչ թե թխամաշկ մարդ, ոչ թե սպիտակ մարդ,</text><text start="92.066" dur="0.833">այլ մարդ:</text><text start="94.028" dur="4.896">Նա բառացիորեն դրդեց ինքն իրեն
իր ներուժը լավագույնս օգտագործել</text><text start="98.924" dur="2.584">իր ողջ կյանքի ընթացքում:</text><text start="101.508" dur="1.596">Ես 4 գիտական աստիճան ունեմ,</text><text start="103.104" dur="2.226">իմ եղբայրը դատավոր է:</text><text start="105.33" dur="2.512">Ոչ թե մենք ենք մեր ընտանիքում ամենախելացիները,</text><text start="107.842" dur="2.337">այլ երրորդ դասարանից դուրս մնացած  հայրիկը,</text><text start="110.179" dur="1.936">երրորդ դասարանից դուրս մնացած  հայրիկը,</text><text start="112.115" dur="1.939">ով Միքելանջելոին մեջբերելով ասում էր մեզ,</text><text start="114.054" dur="2.762">«Տղանե՛ր, ես խնդիր չեմ տեսնի, եթե մեծ նպատակներ դնեք  ու չհասնեք դրանց,</text><text start="116.816" dur="1.18">բայց ես մեծ խնդիր կտեսնեմ,</text><text start="117.996" dur="2.27">եթե փոքր նպատակներ ունենաք ու հասնեք դրանց»:</text><text start="120.266" dur="3.133">Ցիտում էր Հենրի Ֆորդին,</text><text start="123.399" dur="2.346">«Եթե կարծում եք՝ կարող եք, կամ
եթե կարծում եք, թե չեք կարող,</text><text start="125.745" dur="1.022">ճիշտ եք»:</text><text start="126.767" dur="3.185">Ես սովորել եմ այդ պարզ դասերը երրորդ դասարանից դուրս մնացածից։</text><text start="129.952" dur="0.902">Այսպիսի դասեր․</text><text start="130.854" dur="1.932">«Որդի՛ս, ավելի լավ է մի ժամ շուտ լինես,</text><text start="132.786" dur="1.391">քան մի րոպե ուշանաս»:</text><text start="134.177" dur="1.312">Մենք երբեք չգիտեինք՝ ժամը քանիսն էր մեր տանը,</text><text start="135.489" dur="1.9">քանի որ ժամացույցները միշտ առաջ էին:</text><text start="137.389" dur="1.827">Մայրս ասում էր, որ մոտ 30 տարի է, ինչ</text><text start="139.216" dur="2.513">հայրս տանից դուրս է գալիս
առավոտյան ժամը 3:45-ին:</text><text start="141.729" dur="1.579">Մի օր նա հարցրեց նրան. «Ինչու՞, հայրի՛կ»:</text><text start="143.308" dur="1.516">Նա ասաց. «Գուցե իմ տղաներից մեկը</text><text start="144.824" dur="1.896">ինձ կբռնացնի գերազանցության հասնելու ճանապարհին»:</text><text start="146.72" dur="1.529">Ուզում եմ 2 բանով կիսվել ձեզ հետ:</text><text start="148.249" dur="2.521">Արիստոտելը ասել է, դու այն ես, ինչ շարունակաբար անում ես,</text><text start="150.77" dur="3.549">ուրեմն գերազանցությունը պետք է լինի սովորություն, ոչ թե գործողություն:</text><text start="154.319" dur="1.564">Երբեք մի՛ մոռացիր դա:</text><text start="155.883" dur="2.85">Գիտեմ, որ ուժեղ ես,
բայց միշտ հիշիր բարի լինել:</text><text start="158.733" dur="0.834">Միշտ։</text><text start="159.567" dur="1.592">Երբեք մի՛ մոռացիր դա:</text><text start="161.159" dur="2.28">Երբեք չամաչացնես մորդ:</text><text start="163.439" dur="0.833">Ըհը:</text><text start="164.272" dur="1.099">(հանդիսատեսը ծիծաղում է)</text><text start="165.371" dur="3.146">Այո՛, եթե մայրդ 
երջանիկ չէ, ոչ ոք երջանիկ չէ:</text><text start="168.517" dur="2.082">Եթե ​​հայրը երջանիկ չէ, 
ոչ ոքի վեջը չէ, բայց դե գիտեք,</text><text start="170.599" dur="0.833">(հանդիսատեսը ծիծաղում է)</text><text start="171.432" dur="0.917">ասում եմ ձեզ․․․</text><text start="173.289" dur="1">Հաջորդ դասը`</text><text start="175.238" dur="3.252">դաս նավի խոհարարի կողմից․</text><text start="178.49" dur="1.85">Որդի՛ս, համոզվի՛ր, որ ծառայելու սրբիչդ</text><text start="180.34" dur="1.724">ավելի մեծ է, քան ես-դ:</text><text start="182.064" dur="4.974">Էգոն ցավազրկող է, որ
բթացնում է հիմար լինելուդ ցավը:</text><text start="187.038" dur="1.875">Բոլորդ էլ կարող է ունենաք ձեր մտքում հարազատի,</text><text start="188.913" dur="0.833">ում կցանկանաք սա ուղղել:</text><text start="189.746" dur="0.901">Թույլ տվեք նորից ասել:</text><text start="190.647" dur="1.625">(հանդիսատեսը ծիծաղում է)</text><text start="192.272" dur="3.169">Էգոն ցավազրկող է, որ
բթացնում է հիմար լինելուդ ցավը:</text><text start="195.441" dur="1.622">Հպարտությունը հիմար մարդու բեռն է:</text><text start="197.063" dur="3.331">Ջոն Վուդենը բասկետբոլի մարզիչ էր աշխատում ՅուՍիԷլԷյ- ում,</text><text start="200.394" dur="2.137">բայց նրա կոչումը մարդկանց վրա ազդեցություն թողնելն էր :</text><text start="202.531" dur="2.152">Եվ այդ բոլոր ազգային առաջնությունների հետ մեկտեղ</text><text start="204.683" dur="2.511">կռահեք՝ ինչ էին նրան գտել
շաբաթվա կեսին անելիս:</text><text start="207.194" dur="0.977">Խորդանոց գնալիս</text><text start="208.171" dur="4.255">ու վերցրած ավելով իր սեփական մարզադահլիճը մաքրելիս:</text><text start="212.426" dur="1.884">Ցանկանու՞մ եք ազդեցություն թողնել:</text><text start="214.31" dur="1.39">Գտե՛ք ձեր ավելը:</text><text start="215.7" dur="1.965">Ձեր կյանքի ամեն օրը</text><text start="217.665" dur="1.103">գտե՛ք ձեր ավելը:</text><text start="218.768" dur="2.292">Այդպես ձեր ազդեցության շրջանն եք մեծացնում:</text><text start="221.06" dur="1.79">Այդպես դուք մարդկանց գրավում եք,</text><text start="222.85" dur="2.038">որ կարողանաք ներազդել նրանց վրա:</text><text start="224.888" dur="1.569">Վերջին դասը․</text><text start="226.457" dur="0.833">«Որդի՛ս,</text><text start="229.258" dur="2.184">թե որևէ աշխատանք ես անելու,</text><text start="231.442" dur="1.167">այն պատշաճ արա՛»:</text><text start="233.775" dur="1.75">Ինձ միշտ ասել են,</text><text start="236.526" dur="1.75">թե ինչպես կարող եմ միջակ լինել:</text><text start="239.952" dur="3.252">Միշտ քննադատվել եմ միջակ լինելու համար,</text><text start="243.204" dur="1.744">բայց ուզում եմ ձեզ մի բան ասել:</text><text start="244.948" dur="1.915">Այստեղ կանգնած եմ ձեր առջև,</text><text start="246.863" dur="1.626">այս բոլոր մարդկանց առջև</text><text start="248.489" dur="2.453">որովհետև չլսելու եմ տվել այդ խոսքերը,</text><text start="250.942" dur="2.974">փոխարենն ինքս ինձ ամեն բացվող օր դրդել եմ</text><text start="253.916" dur="1.794">աստղերից էլ վեր ձգտել,</text><text start="255.71" dur="2.159">ինձ լավագույնս դրսևորել:</text><text start="257.869" dur="1.237">Բավականին լավը լինելը բավարար չէ,</text><text start="259.106" dur="1.227">եթե կարող է ավելի լավ լինել:</text><text start="260.333" dur="1.275">Իսկ ավելի լավը բավարար չէ,</text><text start="261.608" dur="1.703">եթե կարող է ամենալավը լինել։</text><text start="263.311" dur="2.479">Թույլ տվեք եզրափակել շատ անձնական մի պատմությամբ,</text><text start="265.79" dur="2.606">որը կարծում եմ, ի մի կբերի
այս ամենը:</text><text start="268.396" dur="3.246">Իմաստությունը կգա ձեզ մոտ ամենաանհավանական
աղբյուրներից:</text><text start="271.642" dur="1.679">Շատ անգամ ձախողման հետևանքով:</text><text start="273.321" dur="2.441">Երբ հատակին եք հայտնվում, հիշե՛ք,</text><text start="275.762" dur="1.6">մինչ պայքարում եք,</text><text start="277.362" dur="2.345">հատակը կարող է կայուն հիմք լինել,</text><text start="279.707" dur="1.24">որի վրա կկառուցեք</text><text start="280.947" dur="1.483">և որի վրա կաճեք։</text><text start="282.43" dur="2.757">Մտահոգությունս այն չէ կհաջողեք, թե չէ:</text><text start="285.187" dur="3.97">Մտահոգ եմ, որ մեկ-մեկ չեք ձախողի։</text><text start="289.157" dur="3.691">Նա, ով ընկած տեղից վեր է կենում ու շարունակում է աճել,</text><text start="292.848" dur="0.914">դա այն մարդն է,</text><text start="293.762" dur="2.855">ով կշարունակի
տարածել իր ազդեցությունը:</text><text start="296.617" dur="1.512">70-ականներին․․․</text><text start="298.129" dur="2.433">ասածս իմաստալից դարձնելու համար,</text><text start="300.562" dur="2.056">թույլ տվեք մեկին ներկայացնեմ ձեզ:</text><text start="302.618" dur="3.263">Ես ծամոթացա կյանքումս  երբևէ  հանդիպած ամենալավ կնոջ հետ։</text><text start="305.881" dur="0.833">Ըհը:</text><text start="306.714" dur="1.184">(հանդիսատեսը ծիծաղում է)</text><text start="307.898" dur="3.308">Մեր ժամանակներում նրան կանվանեինք մարալ։</text><text start="311.206" dur="3.633">(հանդիսատեսը ծիծաղում է)</text><text start="314.839" dur="2.113">Այս կինը  կյանքումս երբևէ տեսած լավագույն կինն էր։</text><text start="316.952" dur="1.324">Միայն մի փոքր խնդիր կար:</text><text start="318.276" dur="3.295">Այն ժամանակ տիկնայք չէին սիրում
չաղ տղամարդկանց:</text><text start="321.571" dur="1.523">«Անտեսանելի կողմը» դեռ դուրս չէր եկել:</text><text start="323.094" dur="2.297">(հանդիսատեսը ծիծաղում է)</text><text start="325.391" dur="1.992">Նրանք ֆուտբոլիստներին էին սիրում:</text><text start="327.383" dur="0.833">Պարելու էինք գնացել</text><text start="328.216" dur="2.341">և պարզեցի, որ նրա անունը Տրինա Ուիլյամս է,</text><text start="330.557" dur="1.546">Կալիֆորնիայի Լոմպոկից է։</text><text start="332.103" dur="1.492">Ու բոլորս պարում էինք</text><text start="333.595" dur="2.165">և շատ ոգևորված էինք,</text><text start="335.76" dur="1.87">ու ես որոշեցի նրա հետ պարելու ընթացքում,</text><text start="337.63" dur="1.808">որ նրա հեռախոսահամարն եմ խնդրելու:</text><text start="339.438" dur="1.901">Նա՝ Թրինան, առաջինն էր,</text><text start="341.339" dur="1.559">Տրինան քոլեջի միակ կինն էր,</text><text start="342.898" dur="1.699">ով ինձ տվեց իր իրական հեռախոսահամարը:</text><text start="344.597" dur="1.58">(հանդիսատեսը ծիծաղում է)</text><text start="346.177" dur="2.364">Հաջորդ օրը գնացինք Բասկին և Ռոբինս</text><text start="348.541" dur="1.404">պաղպաղակ ուտելու:</text><text start="349.945" dur="1.593">Ընկերներիս հավատը չէր գալիս:</text><text start="351.538" dur="1.938">Սա 40 տարի առաջ էր,</text><text start="353.476" dur="1.654">իսկ իմ ընկերների հավատը մինչև հիմա էլ չի գալիս:</text><text start="355.13" dur="1.133">(հանդիսատեսը ծիծաղում է)</text><text start="356.263" dur="1.842">Երկրորդ հանդիպմանը գնացինք</text><text start="358.105" dur="1.906">և երրորդ հանդիպմանը,</text><text start="360.011" dur="2.064">և չորրորդ հանդիպմանը:</text><text start="362.075" dur="0.833">Ըհը:</text><text start="362.908" dur="1.446">(հանդիսատեսը ծիծաղում է)</text><text start="364.354" dur="2.334">Մենք Չիկոից Վալլեո գնացինք մեքենայով,</text><text start="366.688" dur="1.841">որ կարողանա ծանոթանալ ծնողներիս հետ:</text><text start="368.529" dur="1.382">Հայրս տեսավ նրան:</text><text start="369.911" dur="2.851">Իմ հայրը, իմ հերոսը, նա հանդիպեց նրան,</text><text start="372.762" dur="2.506">մի կողմ քաշեց ինձ և
ասաց, «Հո՛ խելառ չի՞․․․»:</text><text start="375.268" dur="0.833">Բայց ինչևէ․․․</text><text start="376.101" dur="1.37">(հանդիսատեսը ծիծաղում է)</text><text start="377.471" dur="1.524">Իրար հետ էինք 1 տարի, 2 տարի,</text><text start="378.995" dur="1.091">երեք տարի, չորս տարի</text><text start="380.086" dur="1.918">Թրինան արդեն ավարտական կուրսում էր:</text><text start="382.004" dur="0.991">Ես դեռ առաջին կուրսեցի եմ,</text><text start="382.995" dur="1.817">բայց գլխիս ճարն եմ տեսնում:</text><text start="384.812" dur="1.879">(հանդիսատեսը ծիծաղում է)</text><text start="386.691" dur="2.66">Այնքան ուրախ եմ, որ ավարտեցի չորս կիսամյակում:</text><text start="389.351" dur="1.941">Նիքսոն, Ֆորդ, Կարթեր, Ռեյգան:</text><text start="391.292" dur="2.421">(հանդիսատեսը ծիծաղում է)</text><text start="393.713" dur="2.092">Այնպես որ հիմա եկել է ժամանակը առաջարկություն անելու:</text><text start="395.805" dur="1.831">Այսպես, խոսեցի նրա ընկերուհիների հետ,</text><text start="397.636" dur="1.601">և դա Կալիֆոռնիան է, 70-ականները։</text><text start="399.237" dur="1.138">Ուրեմն պետք է դրսում լինի,</text><text start="400.375" dur="2.515">պետք է մոմ ունենաս ու պետք է ունենաս</text><text start="402.89" dur="1.103">շոկոլադ:</text><text start="403.993" dur="0.833">Լսի՛, ես գետտոյից եմ:</text><text start="404.826" dur="1.877">Մի շիշ Բունի Ֆարմ գինի ունեի:</text><text start="406.703" dur="0.833">Էդ էր ունեցածս:</text><text start="407.536" dur="1.241">(հանդիսատեսը ծիծաղում է)</text><text start="408.78" dur="2.18">Նա ասաց՝ այո՛։</text><text start="411.12" dur="1.377">Դա էր հիմքը:</text><text start="412.497" dur="1.249">Ես ամուսնացա ամենագեղեցիկ կնոջ հետ,</text><text start="413.746" dur="1.324">որին երբևէ տեսել էի իմ․․․</text><text start="415.07" dur="1.059">Որևէ մեկդ երբևէ եղե՞լ է հարսանիքի</text><text start="416.129" dur="2.37">ու նույնիսկ մինչև հարսանիքի
սկսվելը լսում եք սա․</text><text start="418.499" dur="1.7">«Ո՞նց ա սա հնարավոր․․․»:</text><text start="420.199" dur="3.271">(հանդիսատեսը ծիծաղում է)</text><text start="423.47" dur="2.986">Եվ դա ասում էին իմ կողմի հարազատները։</text><text start="426.456" dur="3">(հանդիսատեսը ծիծաղում է)</text><text start="431.165" dur="2.346">Մենք ամուսնանացանք, մի քանի երեխա ունենք:</text><text start="433.511" dur="2.044">Մեր կյանքը հիանալի է:</text><text start="435.555" dur="3.668">Մի օր Տրինան նորագոյացություն է գտնում ձախ կրծքագեղձի մեջ:</text><text start="439.223" dur="1.776">Կրծքագեղձի  քաղցկեղ։</text><text start="440.999" dur="2.613">Այդ ախտորոշումից վեց տարի անց,</text><text start="443.612" dur="4.763">ես ու 2 փոքր տղաներս քայլեցինք դեպի մայրիկի դագաղը</text><text start="448.375" dur="2.598">ու 2 տարի իմ սիրտը չէր բաբախում։</text><text start="450.973" dur="1.712">Եթե ​​աստծո հանդեպ իմ հավատքը չլիներ,</text><text start="452.685" dur="1.665">այսօր ես այստեղ կանգնած չէի լինի:</text><text start="454.35" dur="2.403">Եթե ​​այդ 2 փոքր տղաները չլինեին,</text><text start="456.753" dur="3.723">շարունակվելու պատճառ չէի ունենա։</text><text start="460.48" dur="3.42">Ես լրիվ կորցրել էի ինձ:</text><text start="464.04" dur="2.68">Հատակին էի հասել:</text><text start="466.88" dur="2.06">Գիտե՞ք՝ ինչն ինձ պահեց:</text><text start="468.94" dur="2.76">Երրորդ դասարանից դուրս մնացածի իմաստությունը:</text><text start="471.7" dur="3.18">Սովորական խոհարարի իմաստությունը:</text><text start="474.92" dur="1.316">Մենք դագաղի մոտ ենք:</text><text start="476.236" dur="2.182">Ես երբեք չեմ տեսել հայրիկիս լացելիս,</text><text start="478.418" dur="1.434">բայց այս անգամ տեսա, որ հայրս լաց է լինում:</text><text start="479.852" dur="0.958">Դա նրա դուստրն էր:</text><text start="480.81" dur="1.42">Տրինան իր դուստրն էր,</text><text start="482.23" dur="1.521">ոչ թե իր հարսը:</text><text start="483.751" dur="1.37">Եվ ես հենց հորս հետևում եմ,</text><text start="485.121" dur="2.881">որ վերջին անգամ տեսնեմ տիկնոջս
այս երկրի վրա,</text><text start="488.002" dur="1.769">ու իմ հայրը 3 բառ ասեց ինձ,</text><text start="489.771" dur="2.81">որ փոխեց իմ կյանքը
հենց այնտեղ՝ դագաղի մոտ:</text><text start="492.581" dur="2.902">Դա կլինի վերջին դասը, որ
նա կսովորեցնի ինձ:</text><text start="495.483" dur="2.117">Նա ասաց. «Որդի՛ս,</text><text start="497.66" dur="2.24">պարզապես վե՛ր կաց:</text><text start="499.94" dur="2.14">Շարունակի՛ր կանգնած մնալ:</text><text start="502.084" dur="0.833">Շարունակի՛ր կանգնած մնալ:</text><text start="502.917" dur="2.069">Անկախ նրանից, թե որքան փոթորկոտ է ծովը, շարունակի՛ր կանգնած մնալ:</text><text start="504.986" dur="2.239">«Եվ ես չեմ խոսում միայն ջրի մասին:</text><text start="507.225" dur="1.795">Շարունակի՛ր կանգնած մնալ:</text><text start="509.02" dur="3.043">Անկախ ամեն ինչից չհանձնվե՛ս»:</text><text start="512.063" dur="3.494">Եվ որքան պարզ որ այսօր խոսում եմ ձեզ հետ,</text><text start="515.557" dur="2.789">սրանք կնոջս՝ ինձ ուղղած վերջին բառերն էին։</text><text start="518.346" dur="2.641">Նա նայեց աչքերիս մեջ ու ասաց.</text><text start="520.987" dur="3.367">«Ինձ համար այլևս նշանակություն չունի որքան եմ ապրելու:</text><text start="524.354" dur="1.915">Ինձ համար ամենակարևորն այն է,</text><text start="526.269" dur="1.93">թե ինչպես եմ ապրելու»:</text><text start="528.199" dur="1.965">Ես ձեզ բոլորիդ մի հարց եմ տալիս,</text><text start="530.164" dur="2.097">հարց, որն ինձ ողջ կյանքիս ընթացքում տվել է</text><text start="532.261" dur="2.158">երրորդ դասարանից դուրս մնացածը:</text><text start="534.419" dur="1.934">«Ինչպե՞ս ես ապրում:</text><text start="536.353" dur="1.023">Ինչպե՞ս ես ապրում:</text><text start="537.376" dur="2.163">Ամեն օր հարցրու՛ ինքներդ ձեզ․</text><text start="539.539" dur="1.136">Ինչպե՞ս ես ապրում:»:</text><text start="540.675" dur="3.963">Ահա, ահա թե ինչպես է խոհարարը առաջարկում</text><text start="544.638" dur="2.201">ապրել, այնպես,</text><text start="546.839" dur="1.642">որ չդատես,</text><text start="548.481" dur="2.253">որ պայմանավորված ժամից շուտ գաս,</text><text start="550.734" dur="1.638">որ բարի լինես,</text><text start="552.372" dur="3.125">համոզված լինես, որ ծառայելուդ սրբիչը</text><text start="555.497" dur="1.251">մեծ է ու օգտագործում ես,</text><text start="556.748" dur="1.643">որ եթե ինչ-որ բան ես անելու,</text><text start="558.391" dur="1.75">պատշաճ ձևով անես:</text><text start="560.141" dur="2.365">Այդ խոհարարը քեզ կասեր,</text><text start="562.506" dur="2.322">որ երբեք սխալ չէ ճիշտ բանն անել,</text><text start="564.828" dur="1.748">որ ինչպես որևէ բան ես անում,</text><text start="566.576" dur="1.944">այնպես էլ ամեն ինչն ես անում:</text><text start="568.52" dur="2.049">Եվ այդպես դու կմեծացնես քո ազդեցությունը,</text><text start="570.569" dur="1.359">որ քո հետքը թողնես:</text><text start="571.928" dur="1.456">Այդպես դուք կպատվեք բոլոր նրանց,</text><text start="573.384" dur="1.344">ովքեր ձեզնից առաջ են հռացել կյանքից,</text><text start="574.728" dur="1.243">ովքեր ներդրում են կատարել հանուն ձեզ:</text><text start="575.971" dur="3.13">Անահավանական տեղերում
իմաստություն փնտրի՛ր:</text><text start="579.101" dur="4.243">Ընդլայնի՛ր կյանքդ ամեն
օր այդ իմաստության միջոցով</text><text start="583.344" dur="2.481">ու ամեն գիշեր ինքդ քեզ հարցնելով․</text><text start="585.825" dur="1.286">«Ինչպե՞ս եմ ապրում»:</text><text start="587.111" dur="1.327">Թո՛ղ աստված շռայլորեն օրհնի բոլորիդ:</text><text start="588.438" dur="1.46">Շնորհակալություն ինձ հյուրընկալելու համար:</text><text start="589.898" dur="4.192">(հանդիսատեսը քաջալերում և ծափահարում է)</text><text start="594.09" dur="5.15">(ոգեշնչող երաժշտություն)</text></transcript>