Հայրենիքը, որում մենք ապրում ենք, գոյություն ունի վաղնջական ժամանակներից: Այն վկան է եղել աշխարհակործան ջրհեղեղի և հանգրվանը աստվածաընտրյալ Նոյ նահապետի: Հնագույն ժամանակներից այս հողի վրա, որ Հայաստան են կոչում, մեր արարող նախնիները բազում ու բազմապիսի հոյակերտ հուշարձաններ են թողել, որոնց քիչ մասն է հասել մեր օրերը: Թանգարան բաց երկնքի տակ: Գետերի, բարձրաբերձ լեռների ու քարերի երկիր: Այսպես են բացականչել օտարները առաջին անգամ լինելով Արարատի երկրում: Հայաստանը կա ու կլինի դարերի ճամփորդը` հավերժություն տանող ճանապարհին: Ճանաչիր ու սիրիր այդ երկիրը, որ Հայաստան են կոչում:
Link to this comment:
All Comments (0)