ԶԱՐՄԱՆՈՒՄ ԵՄ ԵՍ
Lyrics: Arthur Meschian -- Արթուր Մեսչյան -- Артур Месчян
Music: Arthur Meschian -- Արթուր Մեսչյան -- Артур Месчян
Աղբյուրից մաքուր ջուրը խմելիս ես կհագենամ
և հետո, մի պահ կառչած ներկային՝ ես կզարմանամ
թե ինչպես եղավ, որ մեր շուրջ հանկարծ ամենը փոխվեց
ասում են՝ ամեն երազանք ու հույս նորից պղտորվեց:
Զարմանում եմ ես մեր առջև փակվող հազար դռներից,
զարմանում եմ ես մեզ բաժան անող հազար շերտերից,
զարմանում եմ ես և նորից - նորից ես չեմ հասկանում
և գլուխս կախ ամբողջ իմ կյանքում ազգս եմ փնտրում:
Ես չեմ զարմանում նորից արթնացած բյուր ճիվաղներից,
զարմանում եմ ես նորից համբերող իմ ժողովուրդից,
զարմանում եմ ես և չեմ վախենում օտար թշնամուց
խորանը երկրիս ներսից էր քանդվում, և արդեն վաղուց:
Ժանտախտի օրոք քեֆ է ընդանում մի համատարած,
լրբերը վերցրին իրենց երեսից դիմակն ամոթխած,
սպանվումէ սարում այրվող փամփուշտով չքնաղ պատանին
դատապարտելով աճյունը սառած մի ճոխ թաղումի:
Զարմանում եմ ես, որ նորից - նորից, գլուխը կորցրած՝
ընթանում ենք մենք անցած ուղիով, արդեն բթացած...
զարմանում եմ ես, որ այս աշխարհում ոչինչ չի փոխվում,
անիվը սելի նորից կոտորվեց իր սիրած փոսում:
Զարմանում եմ ես դատարկ ու պարապ ինչ որ հույսերից
զարմանում եմ ես, որ չեմ զարմանում էլ ոչ մի բանից,
ժպիտը դեմքին, կանգնած անտարբեր, այս մեծ աշխարհից
և մարդկանց նորից անդունդը տանող ճանապարհներից:
WOW!!!
DemkVan 1 year ago