օգոստոսի 12-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից News.armeniatv.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 09.00-ի սահմաններում Դավիթ Անհաղթ փողոցի 9-րդ շենքի դիմաց «ՎԱԶ 2106» մակնիշի 21 ՕՏ 385 համարանիշի վարորդ, «Ալբաթ» սուպերմարկետի աշխատակից Արտաշես Դռնոյանը վրաերթի է ենթարկել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմում որպես կոմունալ բաժնի 1-ին կարգի մասնագետ 59-ամյա Սամվել Սարոյանին:
Վրաերթից հետո «ՎԱԶ 2106»-ը բախվել է մայթին կայանված «Մերսեդես Բենս» մակնիշի 49 ՈP 444 համարանիշի ավտոմեքենային:
Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը` քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հովհաննես Հախվերդյանի գլխավորությամբ: Նշված հատվածը խցանումներից ազատելու դեպքի վայր էին ժամանել Երևանի ՃՈ աշխատակիցները:
Վրաերթի ենթարկված Ս.Սարոյանին շտապբուժօգնության ավտոմեքենան տեղափոխեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
MALADEC ARMENIA TV NEWS_ ANDZNAKAZMIN LAVAGUYN TV ANDZNAKAZM
RAFOJAN1 6 months ago