Alert icon
We're changing our privacy policy. This stuff matters.  Learn more  Dismiss

Սեպտեմբեր 23, 2011 մաս 3-րդ

Loading...

Sign in or sign up now!
Alert icon
Upgrade to the latest Flash Player for improved playback performance. Upgrade now or more info.
183 views
Loading...
Alert icon
Sign in or sign up now!
Alert icon

Uploaded by on Sep 26, 2011

Սեպտեմբերի 23-ին Հայ ազգային կոնգրեսի ամերիկյան գրասենյակն իր համակիրների հետ միասին Գլենդելի հանրային գրադարանում նշեց Հայաստանի Հանրապետության Անկախության 20 ամյակը: Տոնակատարությանը նվիրված միջոցառումը վարում էր Նունե Ավետիսյանը, որը ներկայացնելով Հայաստան կատարած իր վերջին այցելության տպավորությունները, կոչեց հայկական սփյուռքի ներկայացուցիչներին շարունակել իրենց ներդրումը Հայաստանի ժողովրդավարացման գործընթացներին, որպես Հայաստանի առաջընթացին նպաստող կարևորագույն գործոն: 1991 թ. անկախության հանրաքվեի և Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից Հայաստանը անկախ հանրապետություն հռչակելու պատմական օրերի մասին հիշեցնող տեսաժապավենի շնորհիվ ներկաները մեկ անգամ ևս վերապրեցին այդ օրերին Հայաստանը համակած ոգեշնչվածությունն ու անկախ պետականության կերտման ականատեսն ու մասնակիցը լինելու հպարտությունը: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԱԿ ամերիկյան գրասենյակի ներկայացուցիչ Կարինե Աֆրիկյանը: Սքայփի միջոցով միջոցառման մասնակիցներին իրենց շնորհավորանքները հղեցին ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամներ Արման Գրիգորյանն ու Նիկոլ Փաշինյանը: Տոնակատարության ժամանակ համերգով հանդես եկան հայ համայնքի անվանի մի շարք արվեստագետներ` Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի պետական թատրոնի մեներգիչ Ռուբեն Թելունցը, Հայաստանի վաստակավոր արտիստ, Օպերայի պետական թատրոնի մեներգիչ Պողոս Հովհաննիսյանը, Հայաստանի պետական երգչախմբի երգիչ, Օպերայի պետական թատրոնի կոնցերտմեյստեր Ժաննա Հովհաննիսյանը, հայկական ժողովրդական երգերի հայտնի կատարող Արմեն Հովհաննիսյանը, ինչպես նաև 6-ամյա հրաշամանուկ Ալեքս Մելքումյանը: Տոնակատարությունը եզրափակվեց Հայ ազգային կոնգրեսի սեպտեմբերի 23-ի հանրահավաքի ժամանակ ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Նիկոլ Փաշինյանի ելույթներից հատվածների ցուցադրությամբ:

  • likes, 0 dislikes

Link to this comment:

Share to:
see all

All Comments (0)

Sign In or Sign Up now to post a comment!
Loading...

Alert icon
0 / 00Unsaved Playlist Return to active list
    1. Your queue is empty. Add videos to your queue using this button:
      or sign in to load a different list.
    Loading...Loading...Saving...
    • Clear all videos from this list
    • Learn more