Uploaded by Javakhk on Aug 9, 2009
Այսօր տեղի է ունեցել կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ընդունել են որոշումներ, որոնք դնում են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարության սկիզբը: Այս որոշումները վարչապետ Տիգրան Սարգսյանը բնութագրել է իբրեւ մեծ գործընթացի սկիզբ: Դա ճանապարհաշինությունն է, որի արժեքը, ըստ Ասիական զարգացման բանկի գնահատման, կարող է հասնել 1.5 մլրդ ԱՄՆ դոլարի: Բացի այդ, կառավարությունը հավանություն է տվել նաեւ այլ որոշումների:
Կառավարության որոշմամբ մեկնարկում է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարությունը: Այդ նպատակով մարզպետներին եւ համայնքի ղեկավարներին հանձնարարվել է կասեցնել Երեւան-Գյումրի-Վրաստանի սահման եւ Երեւան- Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում եւ օտարման շերտերում շինարարության իրականացման եւ հողհատկացման գործընթացը:
Կառավարությունը նաեւ հավանություն է տվել Հայկական երկաթուղու համակարգը "Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ-ին փոխանցելու մասին կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծին:
Կառավարության մեկ այլ որոշմամբ, այն ապրանքները, որոնք Հայաստան են ներմուծվում ոչ դեղագործական նպատակով, ներմուծման ժամանակ ենթակա չեն հավաստագրման: Վարչապետ Տիգրան Սարգսյանը անհրաժեշտ է համարել, որպեսզի ինչպես այս, այնպես էլ գործընթացները պարզեցնող մյուս որոշումները հանգամանորեն ներկայացվեն հանրությանը:
Տիգրան Սարգսյան, ՀՀ վարչապետ. "Փորձը ցույց է տալիս, որ հաճախ խնդիրներ են առաջանում այն պարզ պատճառով, որ մարդիկ իրազեկված չեն: Կարեւոր է, որ մասնավոր հատվածը օգտվի իրեն ընձեռված հնարավորությունից":
Ներսես Երիցյան, ՀՀ Էկոնոմիկայի նախարար. "Այս որոշմամբ արտահանման հավաստագրման այդ պահանջը վերանում է, ընկերություններն իրենք կարող են դիմել, ստանալ նման հավաստագիր, եթե հակառակ կողմը` այն երկիրը, որտեղ հայկական ապրանքը ներկրվում է, դրա կարիքը կա: Մնացած դեպքերում հավաստագիրը ստանալու պարտավորություն չկա":
Գործադիրը որոշել է տրանսպորտային միջոցների սեփականատերերի վճարած բնապահպանական մուծումների նկատմամբ բարձրացնել վերահսկողությունը:
Իսկ տնտեսած միջոցների հաշվին նախատեսվել է տպագրել երրորդ դասարանի "Մայրենի", "Մաթեմատիկա", "Ես եւ շրջակա աշխարհը", "Կերպարվեստ" եւ "Տեխնոլոգիա" դասագրքերի լրացուցիչ խմբաքանակ:
North-South road construction started. The road will connect Ashotsk with Megri .
Начато строительство дороги Север-Юг. Дорога соединит Ашоцк с Мегри.
-
3 likes, 1 dislikes
4:28
Armenia - Ospedale "Redemptoris Mater" Ashotskby karakhanian3,690 views
2:27
Արաքսից Քուռ | From Araks to Kur | От Аракса до Курыby Javakhk3,632 views
2:19
Ամասիայում բացվեց կարի ֆաբրիկաby azatutyunradio619 views
0:41
Наемник воевавший на стороне армян в Карабахеby AhmeDos1115,298 views
2:52
slaq.am «2011թ. կհիմնանորոգվի 249կմ ճանապարհ»by slaqam355 views
0:47
Investments in Jermuk.mp4by armenpress1161 views
7:33
Ապօրինի գործող կարուսելի վթարըby azatutyunradio1,525 views
3:50
Մարտին Ահարոնյան "Սուրբերու Աչքեր"by bacsimi25,337 views
3:38
SDNE_Vipera Dareviskii.wmvby HovhannesGhazaryan194 views
3:43
Armenian Kurdish Singer Aram Dikran is Deadby KurdishRubab3,157 views
2:18
Ջավախքի իրադարձությունների մասին | About recent events in Javakhkby Javakhk1,029 views
2:17
Ջավախքի ճանապարհները 1 | Roads of Javakhk 1 | Дороги Джавахкa 1by Javakhk3,600 views
2:50
Կարապետիչը սխալվի՞by tvgala5,226 views
1:27
Meghri 5by artlindakanderson273 views
4:18
"Նազ մի անի" | "Don't get fancy" | "Не ломайся"by Javakhk14,429 views
2:03
Նաիրա Զոհրաբյանի կարծիքըby a1plusnews2,019 views
4:21
"Փառք քեզ, Ջավախք" | " Park qez, Javakhk (Glory to you, Javakhk)"by Javakhk5,378 views
2:40
Այսուհետ Գյումրի-Սանահին` ամեն օր ժամը 9:00-ինby TsaygTV64 views
2:27
Հրդեհ Ծառուկյանների տանըby a1plusnews123,809 views
2:42
Armenia Yerevan - Krkes - Армянский Цырк - 28.09.2009by VIDEOYANcom2,547 views
- Loading more suggestions...
Link to this comment:
All Comments (0)