Մայքրոսոֆթ Հայաստան-"Գործընկերներ ուսման ոլորտում"

Loading...

Sign in or sign up now!
Alert icon
Upgrade to the latest Flash Player for improved playback performance. Upgrade now or more info.
390 views
Loading...
Alert icon
Sign in or sign up now!
Alert icon
Ratings have been disabled for this video.

Uploaded by on Dec 26, 2011

Այսօր որակյալ և մատչելի ուսուցման կազմակերպման գործը անհնար է պատկերացնել առանց տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների: ‹‹Մայքրոսոֆթ›› -ի կրթական համակարգը այս առումով լուրջ առաքելություն է ստանձնել` օժանդակելով Հայաստանում Էլեկտրոնային և հեռավար ուսուցման զարգացմանը:
‹‹Մայքրոսոֆթ›› ընկերության կողմից ստեղծված նոր ծրագրերի կիրառումը լսարաններում կամ լսարաններից դուրս բարձրացնում է ուսուցանվող գիտելիքի արդյունավետությունը` դասը դարձնում հետաքրքիր և հասանելի:
Անդրադառնալով ‹‹Մարքոսոֆթ›› -ի կրթական ծրագրերին` ‹‹Դպրություն›› հաղորդաշարն այս անգամ ուշադրությունը բևեռեց ‹‹Գործընկերներ ուսման ոլորտում›› ծրագրին, որը հիմնականում շեշտադրում է 3 կարևոր ուղղություն` նորարար դպրոցներ, նորարար ուսուցիչներ և նորարար աշակերտներ:
2011թ-ը ‹‹Մայքրոսոֆթ››-ի հայաստանյան գրասենյակի կյանքում նշանակալից էր մի շարք առումներով. ‹‹Գործընկերներ ուսման ոլորտում›› ծրագրի շրջանակներում իրականացրած հետևողական աշխատանքի արդյունքում այս տարի աշխարհի նորարար դպրոցների շարքը համալվեց ևս մեկ ուսումնական հաստատությամբ: Հավելենք, որ բարդ ընտրության և բարձր մրցակցության արդյունքում աշխարհի նորարար դպրոցների շարքերը այսօր համալրում են 3 ուսումնական հաստատություններ` 2009 թ-ին Մխիթար Աեբաստացի կրթահամալիրը, 2010 թ-ին` Անանիա Շիրակացու անվան ճեմարանը և 2011թ-ին Օհանյան կրթահամալիրը: Հաստատված որակավորումը հնարավորություն է տալիս աշակերտներին և անձնակազմին լինել արդի կրթական գործընթացի կիզակետում, շուրջ մեկ տարի մասնակցել վիրտուալ սեմինարներին և քննարկումներին, ներդնել և կիրառել աշխարհի մենթոր դպրոցների փորձը, ստեղծել նորարական կրթական մեթոդներ, որը հնարավոր կլինի կիրառել աշխարհի յուրաքանչյուր կետում:
‹‹Մայքրոսոֆթ››-ի ‹‹Գործընկերներ ուսման ոլորտում›› ծրագրի ‹‹Նորարար դպրոցներ›› ուղղության նպատակն է` օգնել ուսումնական հաստատություններին բարձրացնել ՏՀՏ հասանելիությունը, աջակցել կրթության գործընթացում նորարարական մեթոդների ներդրմանը, ուսուցիչների մասնագիտական պատրաստվածության զարգացմանը և նրանց զինմանը` այս նպատակներին հասնելու համար անհրաժեշտ գործիքներով և գիտելիքներով:
ՏՀՏ-ները փոխում են մեր կյանքը, և կյանքի նոր ռիթմին համաքայլ ընթանալու համար հարկավոր է կրթական համակարգը ևս դարձնել արդյունավետ ու գրավիչ` չօտարվելով 21-րդ դարից և տեղեկատվական հասարակությունից:

Link to this comment:

Share to:
see all

All Comments (0)

Sign In or Sign Up now to post a comment!
Loading...

Alert icon
0 / 00Unsaved Playlist Return to active list
    1. Your queue is empty. Add videos to your queue using this button:
      or sign in to load a different list.
    Loading...Loading...Saving...
    • Clear all videos from this list
    • Learn more