Alert icon
We're changing our privacy policy. This stuff matters.  Learn more  Dismiss

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ "Բանաստեղծություններ" Կարդում է հեղինակը:

Loading...

Sign in or sign up now!
39,729
Loading...
Alert icon
Sign in or sign up now!
Alert icon

Uploaded by on Mar 9, 2009

Hamo Sahyan. ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ «Բանաստեղծություններ» Կարդում է հեղինակը:


1.Երեխայի պես
2.Իրար փնտրեն
3.Բացվող օրվա հետ
4.Եվ ինչ է տվել
5.Այս քարանձավներն
6.Հրամայեք
7.Չարչարանքիս գինը
8.Պտուղդ քաղող չկա
9.Ես շատ եմ քնել
10.Ամեն ինչից
11.Աչքս անտառից
12.Առանց որոտալու
13.Բայց ու՞ր տանի
14.Պահիր
15.Գուցե հենց այստեղ
16.Կածանն ինձ տաներ
17.Սարահովիտ
18.Տար ինձ ժամանակ

1. ԵՐԵԽԱՅԻ ՊԵՍ
Հացից խռոված երեխայի պես,
Ինչ անեմ-չանեմ, հացին եմ նայում:
Քունս թռցրել, բայց արի ու տես,
Բարձից փախչելով, բարձին եմ նայում:

Ամենքի համար ամեն ինչ արել,
Նստել արածիս վարձին եմ նայում.
Գժված գլուխս ափիս մեջ առել,
Անցած օրերիս դարձին եմ նայում:

2. ԻՐԱՐ ՓՆՏՐԵՆ
Լուսաբացի թավշյա փեշով սրբեմ
Ծիր-կաթինոտ ճակատն իմ Սալվարդի,
Հոգնած իմ տարիքից չնեղսրտեմ,
Խմեմ պաղ ջուրն ու կաթն իմ Սալվարդի:

Ժամանակին, հողմին, հողին խնդրեմ,—
Որ բարձրանան սապատն իմ Սալվարդի
Եվ նախաստեղծ սիրով իրար փնտրեն
Խռով քարայծն ու մարդն իմ Սալվարդի:

3. ԲԱՑՎՈՂ ՕՐՎԱ ՀԵՏ
Բացվող օրվա հետ վեր թռան հանկարծ
Լույսի խտուտից զարթնած սարերը,—
Իրար շալակած սարը բարձրացան
Իրար պաղ ու շոգ շնչառությունից
Քրտնած սարերը:
Միջօրեի հետ շտկեցին իրենց—
Իրենց ինքնության խորք ու ձևերով—
Հեռացան քիչ-քիչ իրար հրելով,
Եվ բաժանվեցին դաշտ ու ձորերով
Իրար կռնակի կռթնած սարերը:
Թեքվող օրվա հետ թեքվեցին կարծես,
Ամպ ու ժպիտներ փոխանակեցին
Եվ մոտենալով սիրտ տվին իրար—
Իրար շվաքից խրտնած սարերը...
Իրիկնամտի մշուշների հետ
Իրար շալակած իջնում են սարից
Խուլ, խորհրդավոր, մթնած սարերը:

4. ԵՎ Ի՞ՆՉ է ՏՎԵԼ
Եվ ի՞նչ է տվել ինձ բնությունը,—
Հավիտյան նորոգ իր հնությունը,
Իր ջրվեժների անքնությունը
Եվ հոգնահոլով իր կրկնությունը...
Իր քարափների համբերությունը,
Իր խղճի առաջ իր գերությունը,
Իր անդունդների տարողությունը,
Սեփական վերքերն ապաքինելու
Կարողությունը...
Իր սևահողի խոնավությունը,
Մասրենու փշոտ խոնարհությունը...
Ինքնաբաշխումի ուրախությունը,
Ինքնամերժումի խիզախությունը,
Ինքնության պատիվն ու թանկությունը,
Ինքն իր մեծությամբ չպարծենալու
Երջանկությունը...

  • likes, 0 dislikes

Link to this comment:

Share to:

Top Comments

  • Ինքն իր մեծութեամբ չպարծենալու

    երջանկութիւնը:

    Իրօք մեր մեծերը եզակի են իրենց համեստուտեամբ:

    Շատ հաճելի էր: Շնորհակալութիւն քեզնից:)))))

  • Thank you for posting these superb pieces. It makes it more captivating as it is recited by the great poet himself.

Video Responses

see all

All Comments (10)

Sign In or Sign Up now to post a comment!
  • Syuniqi hanchar vordi!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!­!!

  • Համո Սահեանը հայ գրականութեան գիգանտներից մէկն է,

    ով դջբախտաբար ուշ և քիչ ճանաչւեց սփիւռքում:

    Սահեանի հայրենա/ազգասիրութեան նաև նուրբ

    պոեզիաի մասին կբավի կարդալ "Հայաստան ասելիս..."

    և "Ախր ես ինչպէս..." բանաստեղծութիւնները:

    Բռավօ

  • GIGANT--!!! 

  • ԴՈՒ ՀՐԱՇՔ ԵՍ ՎԱՐՊԵՏ: ՁԵՐ ՆՄԱՆՆԵՐՆ ԱՅԼևՍ ՉԵՆ ԾՆՎՈՒՄ

  • ohhh that language is from other planet XD

  • SHAAAT LAVN E. HAMO SAHYAN KARELI E SHAT KARDAL U MAQRVEL. SHANORHAKAL EM HAYINF

  • Magnificent!!!!!!!

  • Thank you for posting.

Loading...

0 / 00Unsaved Playlist Return to active list
    1. Your queue is empty. Add videos to your queue using this button:
      or sign in to load a different list.
    Loading...Loading...Saving...
    • Clear all videos from this list
    • Learn more