«Վերածնունդ» ֆիլմաշար` ՀՀ 20 ամյակին նվիրված (տեսանյութ)
2009 թվականին ծնվեց մտահղացումը նկարահանել ՀՀ անկախության 20 ամյակին նվիրված ֆիլմ:Նկարահանել փասատավավերագրական ֆիլմ, որը կարձանագրի 1991 թվականից մինչև օրս Հայաստանում արվածն ու չարվածը, իրադարձությունները, դեպքերն ու դեմքերը, հետաքրքիրը արտառոցն ու չլուսաբանվածը կներկայացվի ըստ մարզերի, ֆիլմ որը ներկայացնելու է ոչ միայն պատմություն, այլև իր տեսակի մեջ լինելու է բացառիկ:
Քանի որ յուրաքանչյուր նորամուծության ու փոփոխության առաջին կրողը քաղաքներն են, ուստի «Վերածնունդ» ֆիլմաշարի գլխավոր դերերը ևս նրանց է ստանձնաց: Հյուսիսից հարավ արևելքից արևմուտք դրանք 46 են և երկրի սիրտը`մայրաքաղաք Երևանը:
Նշել Հայաստանում 20 տարիների ձեռքբերումները շինարարության, բժշկության, արվեստի սպորտի և մյուս ոլորտներում և հատկանշել դա հատկապես քաղաքների տեսանկյունից:
Ամենաերիտասարդ քաղաքի ամենահին ու չլուծված խնդիրներից մինչև խոշոր և միջին բիզնեսի զարգացումներին անդրադառնալը լինելու է ֆիլմի կարևորագույն բաղկացուցիչները:
Նոր վերածնունդ ապրած Հայաստանի երեկը այսօրն ու վաղը ամենայն մանրամասնությամբ կներկայացվի «Վերածնունդ» ֆիլմաշարում:
Անկախության բարձրագույն արժեքը գնահատելով մենք ևս մեկ անագամ կփաստենք այն ինչ ժառանգել ենք, ինչ ունենք և ակնկալվողի ու սպասվողի մասին:
Շնորհակալություն VAN TV, մեզ իրոք պետք են նման ֆիլմեր.....Շնորհակալություն !!!
vahansetoyan 1 year ago