Ամերիկյան դատարանը շուրջ 7-շաբաթյա դատավարությունից հետո երեքշաբթի կայացրել է վճիռը, որի համաձայն հանգուցյալ Մայքլ Ջեքսոնի բժիշկ Կոնռադ Մյուրեյը մեղավոր է ճանաչվել փոփ-աստղին ոչ դիտավորյալ սպանելու համար: «Որոշումն ընդունվել է միաձայն և ենթակա չէ բողոքարկման», -հայտարարել է դատավոր Մայքլ Պաստորը, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Իսկ թե ինչպիսի պատիժ կկրի Մյուրեյը, կորոշվի նոյեմբերի 29-ին, հայտարարել է դատավորը: Սակայն մինչ այդ բժիշկը կգտնվի անազատության մեջ: Նա նույնիսկ իրավունք չունի գրավի դիմաց ազատ արձակվել:
Որպեսզի որոշումն օրինական ուժ ունենա, այն պետք է միաձայն ընդունված լինի: Երդվյալ ատենակալները` 7 տղամարդ և 5 կին, մինչ այդ ծանոթացել էին 49 վկաների ցուցմունքների, ինչպես նաև 300 իրեղեն ապացույցների հետ: Մյուրեյը իրեն դատապարտող որոշումը ընդունել է առանց որևէ էմոցիաների, ձեռնաշղթաներով կապել են նրա ձեռքերը և հեռացրել դատական նիստերի դահլիճից:
Այսպիսով ԱՄն-ում ավարտվեց տարվա ամենասկանդալային դատավարությունը: Դատարանից նրան անմիջապես տեղափոխել են կալանավայր: Դատավարության ողջ ընթացքին հետևել է ԱՄՆ-ում Արմենիա TV-ի հատուկ թղթակից Արմինե Ամիրյանը:
qur jan mi qich kamac xosa ban chem haskanum
Youser58 3 months ago