Կոզեռն թաղամասի բնակիչներին բանկերը վարկ չեն տրամադրում: Պատճառաբանում են, որ նրանք բնակվում են իրացման գոտում եւ չկա երաշխիք, որ հետագայում վարկը հետ կստանան:
Պռոշյան 1 փակուղում կամ Կոզեռն թաղամասում գտնվող տները դեռեւս 1999 թվականից համարվում են պետության բացառիկ գերակա հանրային շահ: Կառավարության 2009 թվականի փետրվարի 19-ի որոշմամբ սեփականության օտարման գործընթացի վերջնաժամկետ է սահմանվել 2011 թվականի հունվարի 1-ը:
Բանկ դիմելուց բնակիչներին չի օգնում նույնիսկ անձամբ քաղաքապետի որոշումը, որ «թաղամասի բնակիչների սեփականություն հանդիսացող անշարժ գույքի գրավադրմանը կամ առուծախին որեւէ իրավական խոչընդոտ չկա եւ այդ կապակցությամբ սահմանափակումներ կիրառված չեն»:
«Ասում են ներքին զապրետ է դրված, որ Կոզեռնի հետ ոչ մի գործարք չանեն»,- «Ա1+»-ին ասաց թաղամասի բնակիչ Ֆարհադ Մկրտչյանը:
«Ոչ մի թուղթ չեն վերցնում, էս է խնդիրը»,- նշեց Սասուն Մշեցյանը:
Ըստ նրա` իրենց տները, իրոք, շատ վատ վիճակում են, սակայն վերանորոգման աշխատանքներ չեն կարող սկսել:
«Որոշել էի տունս նորոգել, եկան ոստիկաններով, թաղապետարանով գլխիս կանգնեցին, ասացին` իրավունք չունես»,- պատմեց նա:
«Օդի մեջ կախված ենք, չգիտենք ո՞նց, ի՞նչ: Ինչ ա, որ մտածում ես, որ հեսա գալու են վաղը վերցնեն, էդ վեկալելու ցավն է: Վախենում ենք նորոգենք պրծնենք, մեր դրած փողը լրիվ հեչ լինի»,- վրդովվեց Ծովինար Ներսիսյանը:
Բնակիչներին առավելապես զայրացրել է մեկ հանգամանք: Պարզվում է` իրացման գոտու որոշ առանձնատներ ամենեւին էլ չեն իրացվելու, քանի որ պատկանում եմ հեղինակավոր անձանց:
«Շահումյան շրջանի դատավորինը, Հայկ Հարությունյանի մորաքրոջ տղայինը, «ՍԱՍ» տիրոջինը, «Արմենիա» Հ/Ը տնօրենինը. սրանք միանշանակ իրացման գոտում չեն: Իրանք տարածքը գնեցին, սարքեցին: Մենք պլանով տեսել ենք, որ էս տները հաստատ չեն մտնում իրացման գոտում»,- «Ա1+»-ին պատմեցին Կոզեռնի բնակիչները:
«Ուղղակի տգեղ է, որ մարդիկ, ովքեր եկել են, 5 տարի ապրել են, բայց նրանց հարեւանությամբ ապրող մարդկանց այսօր շպրտում են դուրս, ասելով, որ իրավունք չունեք այդտեղ ապրելու, քանի որ ձեր տները չեն համապատասխանում»,- ասաց Լուսիկ Պետրոսյանը
Նա նաեւ նկատեց, որ մինչ օրս իրենց ոչ ոք տունը գնելու կամ փոխանակելու առաջարկ չի արել. «Միայն նշել են, որ այստեղ ապրում եք որպես համասեփականատեր եւ վերջ»:
Ի դեպ, թաղամասը ձեռք է բերել «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ն: Բնակիչների տեղեկացմամբ, այստեղ կառուցվելու են էլիտար շենքեր, սակայն հայտնի չէ, թե ում համար:
конец света !!!скоро!
krassava07 1 year ago
Eli tox zargacnen, menq shat urax klinenq, vor verchapes mer yerkirn el mi banic ogut stana, bayc da chpiti lini i vnas qaxaqacinerin... Ete menq mnanq antun, u poxocnerum qnenq, et qaxaqi tesqe chi qcelu?
Sonia23975 1 year ago
узум ек туризм заргацнек, кахакакирт еркир дарнак.... эс тнер@ веракангнман ентака чен.
Arbake100 1 year ago
пити канден, амот а жоховурд, вонц ек апрум сенц зугаранерум?
Arbake100 1 year ago
Dzuk@ glxic e hotac, yev petq chi joxovrdin mexadrel. Menq mer yerkir@ shat enq sirum, bayc sirel@ shat qich e, 20 hoqin der shat qich e mi amboxj hamakargi dem payqarelu hamar. Yev duq,hargeli Sonawest, taq nstac mexadrum eq mardkanc shar anelu mech, patkeracreq dzez mer texum yev kzgaq ayd cav@. Astvac chta, vor yerbeve dzer isk tun@ korcneq.
Sonia23975 1 year ago
Isk Samvel Mayrapetyan@, vor@ aydpisi barcr pashton gravelov mektex karox e aydpisi tgegh artahaytutyunner anel mi joxovrdi hascein, vor@ aysor nran kerakrum e, uremn el inchic enq boxoqum? Mi naxarar, vor@ brnabarutyan hodvacov datvel e yev aysor yerkri barcr pashtonavor e, el inchi masin e xosq gnum?
Sonia23975 1 year ago
Giteq inch? "dzer yerkrin" voch voq el ban chi asum. I dep sa mer yerkirn el e, yev menq el enq cav aprum, vor gnalov aveli yev aveli enq hiastapvum. Ays videoum patkervum e taxamasi @ndamen@ 10 %@, mnacac tner@ lav vichakum en, lavic vatic aprum enq. Isk Nranq uxxaki stipum en joxovrdin lqel yerkir@, heto tox chasen vor emigracian gnalov avelanum e, mer naxagahn e qandum ays yerkir@, Bayc tox shat churaxana, inch el ani, menq mer tneric durs chenq ga...
Sonia23975 1 year ago
Im erkrin ban chaseq, shat el kargin erkira, uxxaki karoxaceq chisht aprel, voch te shar@ sra nra vra qceq !!!!
SonaWest 1 year ago
Ays mardik chen haskanum,vor aprum en anorinakan erkrum,inchpes uzen irenc het kveraberven,Hayastanum voch mek apahovagrvats che,te inch klini ir sepakanutyan het apagayum.
Arina433 2 years ago
zenk arek. xpek.parz chi?
wrongmoon 2 years ago