Սյունիքի մարզի Նռնաձոր գյուղի գյուղապետարանը մի կիսավեր շենքում է: Հայփոստի ցուցանակ կա միայն շենքի ճակատին: Հակառակ դեպքում չես էլ պատկերացնի, որ ներսում աշխատասենյակ կա, հատկապես` գյուղապետարան: Նույն շենքում է նաեւ գյուղի մշակույթի կենտրոնը: Գյուղապետի տեղակալ Անահիտ Նալբանդյանն ասաց, որ սպասում են. Հայաստան համահայկական հիմնադրամից խոստացել են գյուղապետարանի նոր շենք կառուցել:
Link to this comment:
All Comments (0)