Սեպտեմբերի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Ինչպես դեպքի վայրից news.armeniatv.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:30-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 93-րդ կմ հատվածում «Ռենջ Ռովեր» մակնիշի նոր ներմուծված ավոտմեքենայի վարորդը՝ Երևանի Վերին Չարբախի բնակիչ, 29-ամյա Ժիրայր Դավթյանը, Դիլիջանից դեպի Երևան ընթանալիս, մեքենան վարելով մեծ արագությամբ, բախվել է իրեն հանդիպակաց երթևեկող Դիլիջանի բնակիչ, 32-ամյա Յուրիկ Խաչատրյանի վարած «Գազ 3110» մակնիշի 01ՏՕ139 համարանիշի ավտոմեքենային:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ ««Ռենջ Ռովերը» մեծ արագությամբ ԴԻլիջանից բարձրանում էր դեպի թունելի կողմը, էդ ժամանակ «Գազ 3110»-ը իրա ճամփից դուրս եկավ ու հայտնվեց «Ռենջի» դեմը, ինչից հետո «Ռենջը» հարվածեց ճամփեզրի էլեկտրասյանը, այնուհետև բախվեց ճանապարհի բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր ընկել հոսող ջրահեռացման կանալի մեջ»:
Թե իրականում ով է խախտել ճանապարհային երթևեկության կանոնները, պարզ կլինի փորձագետի եզրակացությունից հետո:
Վթարի հետևանքով «Ռենջ Ռովերի» վարորդը և ուղևոր Նոր Նորքի 8-րդ զանգվածի բնակիչ 58-ամյա Հովսեփ Հովհաննիսյանը, «Գազ 3110»-ի ուղևոր, Դիլիջանի բնակիչ Հովհաննես Աբրահամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վ. Ավանյանի անվան Դիլիջանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Գրիշա Մատինյանի գլխավորությամբ: Այնտեղ են եղել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները հրամանատար Սերգեյ Հակոբյանի և դասակի հրամանատար Կարեն Բոյաջյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում քննրչական աշխատանքները ղեկավարում էր Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Դիլիջանի քննչական բաժանմունքի քննիչ Մարսել Սարգսյանը: Վերջինիս հանձնարարականով «Ռենջ Ռովերը» կռունկի օգնությամբ դուրս բերվեց կանալից և տեղափոխվեց Դիլիջանի բաժնի տուգանային հրապարակ:
Losi dileri xamarnerner vrennnn )))))
AikBa87 1 month ago
tenas esum 160.000 dolar korav??
Tzbex1 5 months ago