Հարյուրավոր հնադարյա սրբավայրեր Հայաստանի ողջ տարածքում գտնվում են կործանման եզրին: Ո՛չ Հայ Առաքելական Եկեղեցու վերնախավի, ո՛չ էլ աշխարհիկ իշխանությունների կողմից գործուն քայլեր չեն ձեռնարկվում դրանց փրկության համար: Պետական բյուջեով այս խնդրին հատկացվող գումարը չնչին է: Մայր Աթոռն էլ անընդհատ հայտարարում է, որ միջոցներ չունի ողբալի վիճակում հայտնված սրբավայրերի վերականգնման համար` ավելացնելով, որ այդ հարցում կախման մեջ է գտնվում բարերարներից: Եթե եկեղեցու միջոցներն իսկապես սուղ են, ապա որքանո՞վ է արդարացված, որ դրանք ուղղվում են ոչ թե կործանման եզրին գտնվող վանքերի նորոգմանը` թեկուզ մեկ հուշարձան ավելի նորոգելու սկզբունքով, այլ գալիս են Երևանի կենտրոն և դառնում կաթողիկոսական նստավայր կամ հերթական եկեղեցի: Մի՞թե դրանց նշանակությունը կարելի է համեմատել հազարամյա պատմություն ունեցող և այժմ անտերությունից կործանվող ժառանգության արժեքի հետ: Մի՞թե Հայ Առաքելական Եկեղեցին և Ամենայն Հայոց Կաթողիկոսը չեն գիտակցում, որ առավել գերադասելի է գումարն ուղղել հնադարյա վանքերի պահպանությանը: Չէ՞ որ եթե միջոցները սուղ են, ապա դրանք առավե՛լ ևս պետք է նպատակային ծախսել: Իսկ եթե այդ կառուցապատումներն արվում են բարերարների հաշվին, ապա ինչո՞ւ չխնդրել նրանց, որ միջոցներն ուղղեն առավել կարևոր ուղղություններով: Հազիվ թե բարերարները մերժեն:
«Չե՛նք լռելու»-ի կողմից պատրաստած «Փրկել անցյալը հանուն ապագայի» սլայդշոուն հայ երիտասարդների յուրօրինակ կոչն է Հայաստանի իշխանություններին, Հայ Առաքելական Եկեղեցու վերնախավին, բարերարներին, ողջ հասարակությանը` ԳԻՏԱԿՑԵԼՈւ ԿՈՐՍՏԻ ԻՐԱԿԱՆ ՉԱՓԵՐԸ:
ԴԵՌԵՎՍ ՈւՇ ՉԷ ՓՐԿԵԼ ԱՆՑՅԱԼԸ ՀԱՆՈւՆ ԱՊԱԳԱՅԻ...
«Չե՛նք լռելու»-ն Facebook-ում` http://www.facebook.com/groups/124525914302506/
@lianayesayan
lianayesayan 2 months ago
2) 40 տարուց ավել ոչ մի պատարագ չի մատուցվել եկեղեցում:Վերապրումից հետո այսօր այն մեծ ուշադրության կենտրոնում է, մատուցվում են պատարագներ և նկատվում է ուխտավորների մեծ հոսք:Խորհուրդ եմ տալիս բոլորիդ գնալ և տեսնել այդ հրաշքը: Շնորհակալություն-Ես Ձեզ հետ եմ...
lianayesayan 3 months ago
1) Այո ես ձեզ հետ համաձայն եմ, մեր պատմական շատ եկեղեցիներ լքված են, բայց հավատացնում եմ ձեզ, որ գործեր արվում են, օրինակ Գառնի գյուղում գտնվող Սբ. Մաշտոց Հայրապետ եկեղեցին շատ երկար ժամանակ լքված է եղել և չի գործել, բայց այս տարի ինչ-որ անհայտ բարերարի կողմից բարելավվել է եկեղեցու տարածքը, տեղադրվել է սուրբ խորանը, մկրտության ավազանը և մնացած բոլոր պարագաները' իր ողջ շքեղությամբ:
lianayesayan 3 months ago
Ինձ թվում ա որոշ մանրամասներ կան, որ մենք չգիտենք... գուցե... հնարավոր ա, որ էս հին եկեղեցիներից գոնե որոշները Հայ առաքելականին չեն պատկանում... ասենք քաղկեդոնական ու այլ տեսակի եկեղեցիներ են, որ կառուցել են ոչ թե առաքելական, այլ ուրիշ քրիստոնյաներ, ու առաքելականը գուցե դրանք դիտարկում ա որպես «օտար» եկեղեցիներ...
Armboy100 4 months ago
Մի բանի վրա շատ կենտրոնացա... ԻՉՈՒ ՉԽՆԴՐԵԼ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻՆ, ՀԱԶԻՎ ԹԵ ՆՐԱՆՔ ՄԵՐԺԵՆ... Հավատացեք, որ մերժում են, բարերաը գալիս ասում ա ԵԿԵՂԵՑԻ ՍԱՐՔԻ ՄՈՐՍ ԱՆՈՒՆՈՎ ԿԱՄ ՀՈՐՍ ԱՆՈՒՆՈՎ : Ասում ես բեր փողերդ դնենք էսինչի վրա, ասում ա ՉԷ ՀՈՐՍ ԱՆՈՒՆՈՎ ԵԿԵՂԵՑԻ ԵՄ ՈՒԶՈՒՄ ՍԱՐՔԻ ՉԷ ՉԷ. է Վեհափառն էլ մտածում ա ավելի լավա վերցնեմ գոնե մեկ եկեղեցի ավելի սարքեմ, ժողովուրդը սենց թե նենց եկեղեցու կարիք ունի, քան թե թողեմ գնա
1990mrarmen 6 months ago
Migutse tank Vratsinerin iranq veranorogen??? Es obektner@ mer katoghikosi srtov chen!! Sranq erevani kentronum chen - shahutaber chen incha!! Heto boghoqum en TURKERITS, VRATSINERITS!!! Toghes menak pogh ashkhaten!! Nayum em mi qani terteri @nents tpavorutyun a vor es aveli qich mekhk em gortsel!!!
unknown198523 7 months ago
@hrant25 Ո՞վ ասեց, որ ես տեր չեմ զգում, ես իմն եմ համարում էդ ամենը, բայց ես ի՞նչ կարամ անեմ բոլորս այս պետությունում մեզ տրված պարտականություններն ունենք մենք հարկ ենք վճարում որպեսզի պետությունն էլ հոգա պետության հոգսերը, ստացվում է պետությունը "ուտում" ա մեր փողերն ու ոչ մի նպատակի չի ծառայեցնում: Հարգելիս, այսպիսի հարցերը պետական մակարդակով են լուծվում բոլոր եվրոպական երկրներում, թո՛ղ մարաթոններ կազմակերպեն` ազգային մշակույթը պահպանելու համար ես էլ կմասնակցեմ դու էլ նա էլ....
khulyan 7 months ago
voski petutyun@ sargecin jeshti ktor... xi piti pox tsaxsen? hena iranc charpot shtemaranner@ klcnen..
Fig07 7 months ago
canot read armenian is there an english version
cbasma2782 7 months ago
Թե չէ դուրս ա գալիս, որ Երևանին մենակ կազինոներ ու սրիփբարեր են պետք, իսկ ամեն նոր սարքվող եկեղեցու համար կարանք "աղմուկ" անենք՝ աչքի տակով նայելով, թե ոնց են Եհ.վկաները, մորմոնները, "Կյանքի խոսքը" ու էդ կատեգորիայի "հոգևոր սրտացավերը" սնկի պես շենքեր աճացնում: Բա էն չերևացող սրբությունների կործանման մասին աղմկեք, բողոքեք, թե չէ քիչ ա մնացել՝ մերը մանուկ կուրանա, ինչ ա թե իրա նույն աղանդից չի:
gorgoarm 7 months ago