Բոլորս երգենք "Լուռ Գիշերը" Հայերեն
Ուսուցողական Կատարում՝
http://www.youtube.com/watch?v=WWoNTtZLDWE
Լուռ Գիշեր
(Սուրբ Ծննդի Տաղերգություն)
Երաժշտությունը՝ Ֆրանս Քսավիեր Գրուբեր (1787-1863)
Խոսք՝ Աննա Անահիտ Փայտյանի (copyright)
--
1.Լուռ գիշեր,
Սուրբ գիշեր,
Հրաշափառ խորհրդով՝
Հրեշտակներն են տաղ-օրոր ասում,
Կույս Տիրամայրն է ծնկած աղոթում-
Քրիստոս Փրկիչն է ծնվել՝
աշխարհին նոր կյանք բերել.
2.Լուռ գիշեր,
Սուրբ գիշեր,
Հովիվներն են ապշած՝
Կես գիշվա մեջ փայլող լույսն անշեջ
Առաջնորդում է տանելով նրանց,
Ու գտնում են մսուրում
Բարձրյալ Աստծուն բարուրված:
3.Լուռ գիշեր,
Սուրբ գիշեր,
Ավետիս բոլորիս-
Մանուկ Աստվածն է մեր մեջ, մեզ համար
Շնորհքի աղբյուր հավիտյան անսպառ՝
Քրիստոս Փրկիչն է ծնվել՝
աշխարհին նոր կյանք բերել:
----
(Խնդրում ենք Հայ երգահաններին նոտագրել 'Լուռ Գիշերը' այս բառերի հետ և տարածել)
Նոտաներ...http://www.makingmusicfun.net/pdf/sheet_music/silent-night-piano-solo.pdf
Link to this comment:
All Comments (0)