Մարտի 15-ի ուշ երեկոյան, ժամը 23:30-ին Շիրակի մարզում մոլեգնած քամին ավերածություններ է պատճառել տասը համայնքի, որոնցից ամենաշատը տուժել է Շիրակավան գյուղը: Այստեղի 200 տնից լրիվ կամ մասնակի վնասվել է 180 տան տանիք:
Շատ գյուղացիներ իրենց տանիքի մնացորդները հայտնաբերում են մոտ 100 մետր հեռու գտնվող համագյուղացու բակում:
Քամու պատճառով վնասվել է գյուղի գազատար խողովակների համակարգը: Մասնագետներն առավոտյան են այցելել Շիրակավան եւ դադարեցրել գազամատակարարումը:
Գյուղը նաեւ հոսանքազրկվել է: Տանիքներից թափվող ծածկերը վնասել են բոլոր հոսանքալարերը, իսկ քամու ուժգնութոյւնից նույնիսկ շրջվել են տասնյակ էլեկտրասյուներ:
Եղանակային կտրուկ փոփոխության պատճառով բարձրացել է նաեւ Ախուրյան գետի մակարդակը: Առափի գյուղի մոտ այն հասել է մեծ չափերի՝ քանդելով հին եւ նոր թաղամասերն իրար կապող կամրջի գրունտային հատվածը:
Link to this comment:
All Comments (0)