ԵՍ ՉԳԻՏԵՄ
Lyrics: Sayat Nova, Arthur Meschian -- Սայաթ Նովա, Ա. Մեսչյան- Саят Нова, А. Месчян
Music: Sayat Nova -- Սայաթ Նովա -- Саят Нова
Երկու տուն ունիմ, փակ արած,
երկու սիրտ ունիմ, կանգ առած,
երկու թև ունիմ, կապ արած,
երկու տեր ունիմ` մի Աստված..
Իմ հոգուս լարով խաղ արա,
իմ սրտիս զարկով պար արա,
իմ վանքիս զանգով կանչ արա,
էն Սայաթ-Նովին հուշ արա...
Դուդուկիս շունչով հագենամ,
իմ ոգուս ցավին դիմանամ,
աշխարհքի ստով կուրանամ,
նախանձի թույնից հեռանամ...
Կարգեցին գուսան ծաղրանքով,
երգերս` պատանդ վիրավոր,
կոկորդիս ձայնը խլացավ,
էս մարդոց խիղճը վերացավ...
Իմ հոգուս լարով խաղ արա,
իմ սրտիս զարկով պար արա,
իմ վանքիս զանգով կանչ արա,
էն Սայաթ-Նովին հուշ արա...
Այսպես մեզ բացել Սայաթ Նովա ?, միթ՞ե այս ՄԱՐԴԸ հանճար չէ:
vigen81 2 years ago 44
@vigen81 Միանշանակ ՀԱՆՃԱՐ Է
kalibriuvt 5 months ago 4