Խոսք և երաժշտություն՝ Արթուր Մեսչյան
Քրքրված սիրտը իմ մի թաղեք դուք այսօր
Գոնե մեկ օր մեկ ժամ թող դոփի անորոշ,
Քարացած իմ կարոտը և հույսը այրվող
Թող մեկ ժամ էլ ծխի մոմի շիթերով:
Շղթայված իմ ձերքերը կրծքիս չծալվեն
Կուրացած իմ աչքերը լույսով լվացվեն
Մերկացած իմ ջիղերը մեկ ժամ էլ լարվեն
Իսկ հետո ինչ արած թող ես չլինեմ:
Թող հողը երկրիս ինձ մեկ ժամ էլ կրի
Ես իմ հոշոտված ու փորված մարմնով
Խոստանում եմ ձեզ որ բեռ չեմ լինի
Մի քիչ էլ ինձ կյանք, մի քիչ համբերի:
Դեռ շնչում են մեղմիկ իմ թոքերը ծխած
Բայց բաժան են անում իմ լարերը կորած
Մաս առ մաս, երգ առ երգ, գիծ առ գիծ, տող առ տող
Ամենը մեկից և մեկ հարվածով:
Օ սպասեք գոնե դուք, ծանոթներ հարգարժան
Գոնե ես չտեսնեմ, գոնե ես հեռանամ,
Ոչ սկսվել է արդեն թալանն աներես
Աննկարագրելի աճուրդի հանդես:
Սպասեք հեռանամ հետո բզկտեք
Տարեք յուրացրեք տաղերս ցավոտ,
Եթե իհարկե կարողեք մեկտեղ
Կյանքիս էջերը յուրացնել դրամով:
Երբ որ իմ երկրիս հողը քարքարոտ
Իր մեջ հալեցրեց բյուր երազանքներ
«Ո՞ւր էիր, Աստված» կանչը խլացած
Նորից արթնացավ և արձագանքվեց:
Երկնքում անթիվ աստղեր են լողում
Անկախ նրանից թե ով է երգում
Այս վանքին գամված երգիս ծերունին
Դեռ մինչև հիմա իր խոսքն է ասում:
Նորից «Կտակ»-ի բառերը նայի
Հնչում են չորս կողմ չորցած շուրթերից
Երգը չի ուղղում շրջադարձն կյանքի
Այլ կյանքն է դրդում ցանքը երգերի:
Թող հողը երկրիս ինձ մեկ ժամ էլ կրի
Մերկացած իմ ջիղերը մեկ ժամ էլ լարվեն
Ուզում եմ տեսնել վերջը իմ տաղի
Այս կողոպուտին ներկա գտնվել:
Երկիր անաստված, ինձ մեկ ժամ էլ կրի
Մերկացած իմ ջիղերը մեկ ժամ էլ լարվեն
Խոստանում եմ ձեզ որ բեռ չեմ լինի
Մի քիչ էլ ինձ կյանք, մի քիչ համբերի:
Link to this comment:
All Comments (0)