Այսօր 20 րոպե ուշացումով շարունակվեց «7-ի գործով» մեղադրվող Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի գործով դատական նիստը:
Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Արզումանյանին ու Սուրեն Սիրունյանին ներկաները հոտնկայս` գրեթե 10 րոպե ծափողջույններով դիմավորեցին:
Ալեքսանդր Արզումանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը հանդես եկավ 60 էջանոց պաշտպանական ճառով, որը հենց սկզբից էլ նշեց, թե իր պաշտպանյալը անմեղ է եւ ենթակա է արդարացման:
Հիշեցնենք, որ մեղադրողները դատարանից պահանջել էին մեղավոր ճանաչել նրան մի խումբ անձանց հետ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ եւ ազատազրկել 6 տարով:
Լիպարիտ Սիմոնյանը իր ճառում նշեց մի քանի հիմքեր, որոնք հաստատում են, որ իր պաշտպանյալի նկատմամբ չի կարող 225 հոդվածով մեղադրանք առաջադրվել: Օրինակ, ըստ պաշտպանի, նախ պետք է պարզել, թե արդյոք տեղի է ունեցել զանգվածային անկարգություն` այսինքն` կարելի՞ է մարտի 1-2-ին տեղի ունեցածը որակել 225 հոդվածով:
Նա կարծում է, որ միայն այն, որ ցուցարարները քաղաքապետարանի առաջ ինչ-որ ձողեր են պոկել, ապա դա որեւէ բան չի նշանակում: Ֆրանսիայի դեսպանատան մոտ հավաքվել են, որովհետեւ, ըստ նրա, մարդիկ մարտի 1-ին առավոտյան ոստիկանների կողմից հետապնդվել են մինչեւ այնտեղ:
«Մարդկանց նպատակն էր այնտեղ իրենց բողոքի ձայնը բարձրացնել առավոտյան տեղի ունեցածի համար: Նրանք ձողեր էին կոտրում միայն մեկ նպատակով, որ բարիկադներ սարքեն եւ պաշտպանվեն»,- ասաց Լիպարիտ Սիմոնյանը: Այնուհետեւ ճառում նաեւ անդրադարձավ այն փաստին, որ մարտի 1-ի առավոտյան ոստիկանները ոչ միայն Ազատության հրապարակի մարդկանց, այլ դրան հարակից մասերում գտնվողներին են հետապնդել. «Եթե մեղադրողը պնդում է, որ զանգվածային անկարգություններ իմ պաշտպանյալն է կազմակերպել, ուրեմն գուցե մարտի 1-ի առավոտյա՞նն էլ է իմ պաշտպանյալը կազմակերպել»:
Իսկ մինչ դատարանում պաշտպանը ճառն էր ընթերցում, բակում հավաքվել էին ՀՀԿ-ական բոլոր պատգամավորներն, վարչապետն ու նախարարները, Երեւանի քաղաքապետն ու այլոք:
Նրանք դատարանի առաջ սպասում էին Սերժ Սարգսյանին եւ Հովիկ Աբրահամյանին` ուղեկցելու դիմացը գտնվող` Կոմիտասի անվան պանթեոն, ուր հանգչում է նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Այսօր նրա ծննդյան օրն է: Սերժ Սարգսյանի ծառայողական մեքենան կայանեց հենց դատարանի առաջ, հետո հավաքվածների ուղեկցությամբ նա քայլեց դեպի պանթեոն, հարգանքի տուրք մատուցելուց հետո վերադարձավ կրկին դատարանի բակ ու առանց մեկ վայրկյան սպասելու` հեռացավ:
Այս պահին դատարանում Վարդուհի Էլբակյանը հանդես է գալիս պաշտպանական ճառով
VEREV@ ASTVATC KA!!! Iranic ho cheq paxnelu!
MindWalker123 2 years ago
Es boz@ Stalinin tvez anzav.
fya111 2 years ago
kerac xmac che' kakac , mardaspaneri vohmak@
ay yes etex eleyi kez ke gyuleyi ay xumarbaz
AnApAtiArEv 2 years ago 2