հոկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում, կան զոհեր:
Ինչպես դեպքի վայրից news.armeniatv.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 04.15-ի սահմաններում Չարենցի փողոցի 23 շենքի դիմաց «Ֆոլցվագեն-Պասսատ» մակնիշի 02 ՍՍ 256 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 23-ամյա Գարիկ Հովհաննիսյանը, ով աշխատում էր ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունքում որպես հետաքննության տեսուչ, կոչումով ավագ լեյտենանտ, ընդհարվել է «Վոլվո-ՖՀ 13» մակնիշի 482 ԼՍ 68 համարանիշի բեռնատար ավտոմեքենային: Բեռնատարը պատկանում է «Սպայկա» ՍՊԸ-ին, որը վարել է 30-ամյա Գեւորգ Մարկոսյանը: Որից հետո «Ֆոլցվագեն-Պասսատ»-ը ընդհարվել է աջ մայթեզրին կայանված «Նիսսան X Թայլ» մակնիշի 616 ԼՕ 43 համարանիշի ավտոմեքենային: Նշված ավտոմեքենան պատկանում է «Ցեպելին Արմենիա» ՍՊԸ-ին եւ ամրակցված է վարորդ, 36-ամյա Վահան Ստեփանյանին: Այնուհետեւ «Ֆոլցվագեն-Պասսատ»-ը ընդհարվել է ծառին: Վթարի հետեւանքով «Ֆոլցվագեն-Պասսատ»-ի վարորդը եւ ուղեւորներ, 24-ամյա Հարություն Քարամյանը, որն աշխատում էր ոստիկանության Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունքում որպես տեղամասային տեսուչ, կոչումով ավագ լեյտենանտ, եւ Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակիչ, 26-ամյա Հովհաննես Սիմոնյանը տեղում մահացել են: Իսկ Վոլվոյի վարորդը բուժօգնության է դիմել Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Մահացածների մարմինները ավտոմեքենայից դուրս բերելու համար դեպքի վայր էին ժամանել Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Երեւանի քաղաքի հատուկ փրկարարական ջոկատի փրկարարները: Շուրջ 3 ժամ պահանջվեց նրանցից, որպեսզի հատուկ տեխնիկայի միջոցով կարողանան դուրս բերել մահացածների մարմինները: Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի օպեր գծով տեղական Աշոտ Միրիջանյանը, ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանը, ոստիկանության Մարաշի բաժանմունքի պետ Մերուժան Ստեփանյանը օպերատիվ խմբով: Այստեղ էին նաեւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննչական խումբը բաժնի պետ Արտավազդ Ղազարյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում մոտ 4 ժամ դադարեցվել էր երթեւեկությունը, որն ապահովում էին Երեւանի ՃՈ աշխատակիցները Երեւանի ՃՈ պետ Արսեն Մարդոյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում էին նաեւ ոստիկանության Փորձաքրեագիտական վարչության ավտոտեխնիկական բաժնի աշխատակիցները բաժնի պետ Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ: Քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Մանվել Մուրադյանը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ հավանաբար նախապատրաստված նյութերը կուղարկվեն Հայաստանի հատուկ քննչական ծառայություն:
Երազումս քեզ տեսա… Դու պառկած էիր մահճակալի վրա, ուր անկողին չկար… Կինոժապավենի նման տարբեր կադրեր փոխարինում էին իրար, միաժամանակ լսվում էր քո օգնություն աղերսող ցավով լի ձայնը… Վաղուց այդպես հստակ չէի տեսել հայացքդ… Մոտեցա, որ համբուրեմ` դեմքդ գունատ էր, աչքերդ փակ: Զգացի մահվան շունչը: Վախեցա ու հետ քաշվեցի: Նորից մոտեցա համբուրեմ, բայց դու չքվեցիր…
Ես ատում եմ կարոտը…
Ես ուզում եմ համբուրել այն հողը,որտեղ կլինի քո դին…
lusokik1 3 weeks ago
Այս ամենին սովոր չեմ դեռ...սովորել չեմ ցանկանում պարզապես
Քո ձայնն շոյում է լսողությունս ու ես վեր եմ թռնում…չկա ոչ մեկը
Կարոտն ու ցավն ասես տեսնում են,որ ես արթնացել եմ ու թամբում են հոգիս…իսկ ես այրվում եմ…
Հպում…Զգում եմ ձեռքիդ շարժումն մեջքիս վրա…Փակում եմ աջքերս ու սկսում աղոթել…Տե՛ր աստված…թող սա երազ չլինի…ու կամաց շշնջում եմ….Գրկի՛ր ինձ…Շրջվում եմ ճակատդ համբուրելու ու տեղաշորս գտնում դատարկ…
Լռությունն կլանող սևի պես քաշում է ամենն ու դատարկում աշխարհն ինձ համար…
lusokik1 3 weeks ago
Ես օտար եմ ինձ զգում տան պատերի մեջ: Ձյունը խորտակում է իմ համարձակությունը: Ցուրտ է… Աշխարհը թելադրում է եղանակները. ես անցնում եմ դրանց վրայով… դու չկաս ոչ մեկում... ես ապրել եմ ուզում: Դժվար է:
Փաթիլները խճճվել են մատներիս, տունս մրսում է, իսկ աշխարհի վառարանները իմը չեն: Ձյունը հետագծում է իմ քայլերը, որ գալիս են քեզ մոտ, բայց չեն հասնում:
Հետ եմ նայում ու զարմանում, թե ինչպես եմ անցկացրել այսքան օրեր առանց քեզ… նորից եմ գումարում մեկը ու այսպես օտարանում քեզանից:
TheLusokik 3 weeks ago
Iskakanic axpers kargin txeqeyin,Harutik@ verchner,urax txaer, apsos shat apsos
001hhk 4 months ago
ASTVAC DZER HOGIN LUSAVORI
GARONAAAAA 4 months ago