About this user
♰♰♰♰♰♰♰♰♰♰♰♰♰
Գոյութիւնս կը պատկանի Աստուծոյ եւ Հայրենիքին:
- «Այս իրիկուն՝ հաւատքի եւ հրաժեշտի իրիկունս է, ընկե՛ր,
Երիվարս թամբած եմ արդէն՝ եւ կեանքի ու կռիւի տենդէն՝ դուռիդ առջեւը կը վրնջէ...
Եւ տե՛ս հասակէս վար անբիծ սուրս մերկ է, մերկութեամբը գերմարդկային վճիռներուն:
Ճակատդ շրթունքիս մօտեցո՛ւր... հաւատքի եւ հրաժեշտի իրիկունս է, ընկե՛ր:
«Եւ դուն սա՛ մաքրափայլ թերթերուդ վրան, ցեղին ցաւը եւ ցեղին ոյժը բանաստեղծէ,
Ապագայ սերունդներուն եւ մեր անցեալին տխրութեանն ի նուէր.
Ես որբ մըն եմ եւ ըմբոստ մը, մնաս բարեա՜ւ, կորուսեալներս փնտռելո՜ւ կ'երթամ...
Քու երգերէդ երգ մը տո՛ւր ինձ, երգ մը, ես երգելո՜վ կ'ուզեմ մեռնիլ»...
♰♰♰♰♰♰♰♰♰♰♰♰♰
Interests
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ: ԻՆՉ ԱՐԱԾ, ՄԱՐԴ ԵՄ
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ես մի քիչ բարդ եմ,
Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն,
Ինչպես չլինի դեռ մի քիչ մարդ եմ։
Ես իմ իշխանն եմ, իմ գլխի տերը,
Եվ ինձ թվում է՝ մեծ ու անպարտ եմ,
Բայց ինչ-որ չափով և ինչ-որ մի տեղ
Դեռ թիապարտ եմ։
Մերթ ոտից գլուխ զարդեր եմ հագնում,
Մերթ այնպես անշուք, պարզ ու անզարդ եմ,
Մերթ քար ու քարափ, մերթ վայրի խոպան,
Մերթ կանաչ անտառ ու ցանած արտ եմ։
Հավիտենության լծորդն եմ անդուլ,
Բայց և կարճատև մի ակնթարթ եմ,
Փոթորիկներ են եռում հատակիս,
Թեև երեսից այսպես հանդարտ եմ։
Կյանքս ավարտելու վրա եմ արդեն,
Բայց ինքս, ավա՜ղ, դեռ անավարտ եմ...
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ի՞նչ արած, մարդ եմ։
____________________________